Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

ԱՄՆ-ն կորցնում է արաբական աշխարհում ունեցած հեղինակությունը. Էհուդ Բարաք

Վրացական apsny.ge կայքի հաղորդմամբ, Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը CNN-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը կորցնում է արաբական առաջնորդների աչքում ունեցած իր հեղինակությունը.

«Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում տեղի ունեցած վերջին իրադարձությունները լուրջ վնաս են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ հեղինակությանը: Պարսից ծոցի երկրները փորձում են հասկանալ, թե ո՞ւմ վրա կարելի է խաղադրույք կատարել՝ Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի: Նրանք երկմտանքի մեջ են այս երկու երկրներից մեկին նախապատվություն տալու հարցում:

Վերջին զարգացումներից հետո տարածաշրջանային առաջնորդներից շատերը հակվել են նրան, որ ԱՄՆ կառավարությունը կոշտ դիրքորոշում է որդեգրել փափուկ բռնապետերի հանդեպ և ընդհակառակը` փափուկ դիրքորոշում կոշտ բռնապետերի հանդեպ: ԱՄՆ-ի նմանատիպ անտրամաբանական վարքն անհանգստացնում է նրանց: Քադաֆիի գահընկեցությանն ուղղված օպերացիան նրանց մոտ կվերականգնի ԱՄՆ սասանված հեղինակությունը»:

Հիշեցնենք, որ հունվարի կեսերին էլ ամերիկյան The New York Times թերթն էր նմանատիպ կարծիք հայտնել. «Մինչ ԱՄՆ-ը անհույս հետևում է մերձավորարևելյան զարգացումներին, Թուրքիան հարցեր է լուծում: Թուրքիան բանակցային գործընթացում վերածվել է ամենադինամիկ երկրի: Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան չկարողացան ազդեցություն ունենալ տարածաշրջանային խնդիրների կարգավորման վրա, իսկ ահա Թուրքիան, Իրանը և Քաթարը վերջին տարիների ընթացքում վերածվել են «աճող ուժի»:

ԱՄՆ-ը տարիներ ի վեր խնդիրների լուծումը փնտրել է իր թշնամիներին տարածաշրջանում մեկուսացնելու մեջ: Մինչդեռ տվյալ գործընթացում Թուրքիայի հաջողության բանալիներից մեկը հանդիսանում է ամերիկյան այդ մեթոդի քննադատությունը: Քանի դեռ հակառակը չի ապացուցվել, Թուրքիան տարածաշրջանում կարգուկանոնի հաստատման գործում շարունակելու է հանդիսանալ անփոխարինելի երկիր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում