Ամերիկացի գործարար Ֆրենկ Գրեյկեին վրացական քաղաքացություն է շնորհվել,- հաղորդում է ադրբեջանական Tend գործակալությունը: Վրաստանի քաղաքացու անձնագիրը Վաշինգտոնում Գրեյկեին է հանձնել ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբաշվիլին:
Գրեյկեն 2007 թվից Վրաստանի պատվավոր հյուպատոսն է Կալիֆոռնիայում: Մինչ այդ պատվավոր հյուպատոսի կոչումը կրում էր նրա հայրը: Ֆրենկ Գրեյկեն նաև խոշոր SC Fuels նավթային ընկերության գործադիր տնօրենն է:
«Իմ առնչությունները Վրաստանի հետ սկսվեցին 19 տարի առաջ, երբ առաջին անգամ հորս հետ այդ երկիր եկա: Հիմա, ստանալով վրացական անձնագիրը, ես հպարտության զգացումով եմ լցված»,- ասել է նա լրագրողներին: