Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Հայերի և ճապոնացիների տարբերությունները

Հայ հոգեբանների կարծիքով, ի տարբերություն հայ ժողովրդի, ճապոնացիներն ավելի ամուր և կազմակերպված են հաղթահարում երկրաշարժի հետևանքները:

Հոգեբանական գիտությունների դոկտոր Հրանտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց այն հանգամանքը, որ ճապոնական լրատվամիջոցները ևս առանց խուճապի են լուսաբանում իրենց երկրում տեղի ունեցած աղետը, ավելին` քաղաքական առումով և շատ սրամտորեն նրանք ողջ ուշադրությունը այս պահին սևեռել են ատոմակայանի վրա:

Հոգեբանի խոսքերով, ճապոնացիները այլ պատմություն, այլ մշակույթ և այլ ճանապարհ անցած ժողովուրդ են, և այդ իմաստով մենք` հայերս, չենք կարող համեմատվել նրանց հետ:

Ավանեսյանը խորհուրդ տվեց ժողովրդին և պատասխանատուներին քաջ գիտակցել, որ մենք ևս գտնվում ենք սեյսմիկ ակտիվ գոտում, և պարտադիր չէ, որ ճապոնական երկրաշարժը այստեղ կրկնվի, բայց պետք է ամեն պահի պատրաստ լինել:

Նա նաև տեղեկացրեց, որ այս օրերին շատացել են հոգեորսությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք անընդհատ խոսում են 2012 թ. աշխարհի վերջի մասին և մարդկանց ապացուցում, որ ճապոնական երկրաշարժը, արաբական աշխարհում տեղի ունեցող դեպքերը այդ ամենի նշաններն են, ինչը, սակայն, երևակայական է:

Հոգեբան, հայ-ֆրանսիական «7 դեկտեմբեր 88» բարեգործական ասոցիացիայի նախագահ Հերոլդ Ալեքսանյանն էլ նշեց, թե ճապոնացիների յուրահատկությունն այն է, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն համարում է ազգի զինվոր և չի տարանջատում համընդհանուր ազգային խնդիրներից, ինչն էլ շատ հզոր ուժ է: Իսկ հայերը, ըստ հոգեբանի, ծայրահեղական ազգ են` կամ մի խնդրին շատ դրականորեն են մոտենում, կամ էլ՝ չափազանց բացասաբար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում