Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀԿ) ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը արդեն երկու օր է` լքել է զբաղեցրած պաշտոնը` սեփական դիմումի համաձայն:
Հեռացման պատճառների մասին Կիրակոսյանն առայժմ չի նշում:
Ըստ լուրերի՝ Կենտրոնը ֆինանսական սղության պատճառով առաջիկայում փակվելու է:
Ըստ շրջանառվող լուրերի` Կիրակոսյանը մտադիր է կա՛մ նոր կենտրոն ստեղծել, կա՛մ տեղափոխվել Ալեքսանդր Իսկանդարյանի ղեկավարած «Կովկասի ինստիտուտ»: