Մարտի 23-ին ժամը 23.28-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել Էջմիածին քաղաքի երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.28-ին, մարվել` 01.26-ին:
Այրվել է Ա.Եղիազարյանին պատկանող տան տանիքը` 100 քմ. մակերեսով: