«Առաջին լրատվականի» աղբյուրների համաձայն` Կապանում ժամկետային զինծառայությունն անցնող, շարքային Ժիրայր Պետրոսի Մինասյանը մի քանի օր առաջ ուղարկվել է Ղարաբաղ` այնտեղ ռազմաուսումնական հավաքի։
Ղարաբաղում զինծառայողը իրեն վստահված գնդացիրից կրակել է իր վրա:
Այժմ զինծառայողը գտնվում է ծանր վիճակում Երևանի զինվորական հոսպիտալում:
Հայտնի է նաև, որ Ժիրայր Մինասյանը Մասիսի շրջանի Այնթապ գյուղից է։