Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

Հայաստանում սպասվում է տաք, տեղումնառատ ձմեռ

ԱԻՆ հիդրոմետ ծառայության, օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը այսօր «Երկու երես» ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց, որ ձմռան բոլոր երեք ամիսները կլինեն նորմայից 2-3 աստիճանով բարձր. «Բոլոր երեք ամիսները հանրապետության տարածքում կանխատեսվում է տաք ձմեռ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին սպասվում է բազմամյա միջին ամսական կլիմայական նորմայից մեկից մինչև երեք աստիճանով բարձր, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավել: Այսինքն, եթե ընդհանուր գնահատենք, կունենանք տաք, տեղումնառատ ձմեռ: Մինչև դեկտեմբերի 15-ը դեռևս ձյուն չի կանխատեսվում:

Դեկտեմբերի առաջին տասնօրյակը մեր հանրապետության տարածքում աչքի ընկավ բավականին բարձր ջերմային ֆոնով, բոլոր օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը բարձր էր 3-5 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում 2-10 աստիճանով:

Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը շարունակում է լինել նորմայից բարձր: Երեկվանից հանրապետությունը գտնվում է բավականին հզոր միջերկրածովյան ցիկլոնի ազդեցության տակ, և ողջ տարածքում դիտվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առկա է նաև բուք: Նշեմ, որ այդ շրջաններում ձևավորվել է նաև ձնածածկույթ»:

Գ. Սուրենյանը նշեց նաև, որ տեղումներն այսօր կշարունակվեն մինչև կեսգիշեր, իսկ վաղը կեսօրին եղանակն արդեն կպարզվի. «Առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև դեկտեմբերի 11-ը, իսկ դեկտեմբերի 11-ի օրվա երկրորդ կեսին՝ կրկին առանձին հատվածներում կդիտվեն թույլ տեղումներ: Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա ասեմ, որ ջերմաստիճանի անկում սպասվում է դեկտեմբերի 10-ի գիշերը՝ հատկապես լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը Գեղարքունիքի մարզում կնվազի 10-12 աստիճանով: Այնուհետև ջերմաստիճանն անփոփոխ կմնա մինչև դեկտեմբերի 13-ը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում