Նույն օրը ժամը 17.43-ին քաղաքացի Մխիթարյանից ահազանգ է ստացվել, որ իր ավտոմեքենան Սիսիան-Երևան ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրում` Սառնակունք գյուղի մոտ, հայտնվել է ձնաբքի մեջ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Սիսիանի ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ճանապարհի երթևեկելի հատված է դուրս բերվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որում եղել են վարորդը և չորս ուղևորներ` մեկ կին և 3 երեխա: