Նույն օրը ժամը ժամը 14.00-ին քաղաքացի Ա.Մնացականյանից ահազանգ է ստացվել, որ իր ավտոմեքենան Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Ջերմուկ ավտոճանապարհի 52-րդ կմ-ում հայտնվել է ձնակույտի մեջ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Տեղում պարզվել է, որ ձնակույտի մեջ են հայտնվել «Մերսեդես» մակնիշի 11 ՏՍ 855 պետհամարանիշով, «ԶԻԼ-130» մակնիշի 56 ՏՍ 057 պետհամարանիշով, «ԿամԱԶ» մակնիշի 031 ՏՏ 05 պետհամարանիշով և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 673 ԼՕ 43 պետհամարանիշով ավտոմեքենաները (4 վարորդ):
Փրկարարների ուժերով ավտոմեքենանները դուրս են բերվել ճանապարհի երթևեկելի հատված: