Newsru.com կայքի հաղորդմամբ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CNN-ին տված հարցազրույցի ժամանակ հանդես է եկել իր Նոբելյան խաղաղության մրցանակի պաշտպանության օգտին` ընդգծելով, որ ամերիկացիները որևէ հակասություն չեն տեսնում այդ մրցանակն իրեն շնորհվելու և Լիբիայում ընթացող քաղաքացիական պատերազմի հանդեպ ԱՄՆ որդեգրած դիրքորոշման միջև.
«Երբ ես արժանացա այդ մրցանակին, հատուկ ընդգծեցի, որ այստեղ ինչ-որ հեգնական բան կա, քանի որ նախկինում արդեն առնչվել էի երկու պատերազմների: Այնպես որ, ես սովոր եմ այդ հակասություններին, երբ հարկ է լինում միաժամանակ հանդիսանալու թե՛ որպես գլխավոր հրամանատար, թե՛ որպես խաղաղության ձգտող անձ»:
Օբամայի խոսքերով, լիբիական գործերին միջամտելն ուղղված է նրան, որ ամեն գնով իշխանությունից կառչեծ բռնապետը չկարողանա շարունակել իր ժողովրդի սպանդը:
Հիշեցնենք, որ լիբիական պատերազմի սկսվելուն պես մի շարք օտարազգի առաջնորդներ ու քաղաքական գործիչներ (ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկի, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալես) Օբամային կոչ արեցին վերադարձնել 2009 թվականին ստացած Նոբելյան խաղաղության մրցանակը: