Thursday, 25 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Սա Ռիո դե Ժանեյրոյի գոմն էլ չէ

Տնտեսական ճգնաժամի պատճառով հրաժարական է տվել Պորտուգալիայի վարչապետը: Հայաստանի վարչապետը ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ կամ գոնե հրապարակավ ներողություն խնդրել հասարակությունից սոցիալ-տնտեսական լրջագույն և ծանրագույն կացության համար, այլ նույնիսկ որոշել է, որ բոլոր «պարերը պարել» են, ու մնացել է գյուղացուն կով կթել սովորեցնելը:

Սերժ Սարգսյանի ագրագային կոչին հավատարիմ, վարչապետն ու նախարարները անցել են գյուղերով և գյուղացիներին կով կթելու կանոններն են սովորեցնում: Կարծես մինչ այժմ կովերին ոչ թե գյուղացիներն էին կթում, այլ կովերն ինքնակթվում էին: Հիշո՞ւմ եք խորհրդային դարաշրջանի հայտնի սլենգը, թե կթվորուհիներն ու խոհարարուհիները կարող են պետություն կառավարել:

Եթե ԽՍՀՄ-ում դա դեկլարատիվ, ձևական կոչ էր, ապա անկախ Հայաստանում խորհրդային դեկլարացիաները կարծես թե դառնում են իրականություն, և կթվորները երկիր են ղեկավարում:

Չէ, ինչպես ասում են՝ սա Ռիո դե Ժանեյրոն չէ, սա երևի Ռիո դե Ժանեյրոյի գոմն է, որտեղ ղեկավարությունը մարդկանց իսկապես դրել է անլեզու կենդանու տեղ և բանը հասցրել արդեն ցինիկ զավեշտի, այն դեպքում, երբ երկրում ահռելի չափերի է հասնում աղքատությունը, չքավորությունը, հասարակության առողջապահական խնդիրները, արտագաղթի ծավալները:

Հասարակությունը հիվանդանում է բառիս բուն իմաստով, մնում է սոված, երկիրը դատարկվում է, իսկ այդ ամենի մասին մտածելու և այդ ամենի ուղղությամբ լուրջ քայլեր և ֆունդամենտալ միջոցառումներ իրականացնելու փոխարեն, իշխանությունը սկսել է իրեն ագրարային համալսարանի դասախոսի պես պահել: Հայաստանի գյուղատնտեսությունն, իհարկե, բավական հետ է մնացել գյուղատնտեսական այն տեխնոլոգիաներից և մեթոդներից, որոնք կիրառվում են ժամանակակից ֆերմերության մեջ:

Իհարկե, տեխնոլոգիական և մեթոդաբանական խնդիրները շատ կարևոր են և ազդում են գյուղատնտեսության արդյունքի վրա: Սակայն խնդիրն այն է, որ պետությունը պետք է զբաղվի ոչ թե գյուղացիներին տարրական կրթություն տալով, ինչը գյուղացիները հակառակ ձևով ավելի լավ կարող են անել պաշտոնյաների հանդեպ, այլ իրականացնի քայլեր, որոնք Հայաստանում կնպաստեն գյուղի տեխնոլոգիական և մեթոդաբանական վերելքին:

Իսկ դրա համար պետք է, որ իշխանությունը, քարոզչության փոխարեն, գերադասի զբաղվել կոնկրետ գործով, պայքարի շուկաներում տիրող մենաշնորհների դեմ, երբ գյուղացիները ստիպված են լինում ենթարկվել քաղաքում շուկաների բիզնեսով զբաղվող օլիգարխներին և հայտնվել նրանց գնային քաղաքականության թելադրանքի տակ՝ ստիպված լինելով յոլա գնալ իրենց մնացող գրոշներով:

Ահա այս մեխանիզմների մասին պետք է մտածի իշխանությունը, ոչ թե կով կթելու մեխանիզմ բացատրի գյուղացիներին: Երբ երկրում կսկսեն գործել իրապես ազատ շուկայական սխեմաներ, այդ դեպքում գյուղացին նաև տեխնոլոգիական զարգացման և մեթոդաբանական աճի մասին մտածելու ժամանակ կունենա:

Սա է իշխանության անելիքը` ապահովել նպաստավոր պայմաններ ցանկացած ոլորտի զարգացման համար, իսկ թե ինչպես զարգանալ՝ արդեն սուբյեկտներն իրենք ավելի լավ կգտնեն ճանապարհն ու ավելի արագ կանցնեն այդ ճանապարհով: Եվ բացի այդ, եթե հայ գյուղացուն պետք է կրթել, ապա դրա համար պետք է ձևավորել տարբեր խմբեր և ինստիտուտներ, ոչ թե այդ գործով պետք է զբաղվեն վարչապետն ու նախարարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում