Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ինչպես կթել կովին

Ուսումնամեթոդական ուղեցույց՝ ըստ Տիգրան Սարգսյանի:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ուսումնադաստիարակչական լիկբեզները գնալով հետաքրքիր ուղղվածություն են ստանում: Բանն այն է, որ իր այցի շրջանակներում Ավան գյուղի բնակիչներին Տիգրան Սարգսյանը հայրենի կովերին առավել արդյունավետությամբ կթելու մասին մի քանի ցուցում էր տվել:

«Հարգելի գյուղացիներ, օրինակ դուք գիտեք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել։ Սրանք տարրական կանոններ են»,- իրեն հատուկ մեղմ տոնով նկարագրել էր Տիգրան Սարգսյանը: Այն, որ վարչապետն ամենատարբեր թեմաներով պարբերաբար դասախոսություններ կարդալու սովորություն ունի` հայտնի է բոլորին: Բայց որ նա ամենայն մանրամասնությամբ կնկարագրեր, ասենք, կովի կուրծքը տաք ջրով լվանալը, փափուկ սրբիչով չորացնելը, նույնիսկ իր կուսակից պատգամավորների համար էր շոկ:

Ընդ որում, կովի կրծքերը տաք ջրով լվանալն ու փափուկ սրբիչով չորացնելը Տիգրան Սարգսյանն այնքան նուրբ ու մանրամասն էր նկարագրել, որ որոշ պատգամավորներ ամենահամարձակ ենթադրություններն էին անում: Սակայն Տիգրան Սարգսյանը կարող է արդարանալ, որ ինքն իր վերադասի հրահանգն է կատարել: Բոլորովին վերջերս Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ և հորդորել էր կանգնել գյուղացու կողքին և աջակցել նրան:

Եվ հիմա Տիգրան Սարգսյանը հետևել է խորհրդին ու կանգնել գյուղացու կողքին: Իհարկե, չի բացառվում, որ մոտ ժամանակներս կրկին գյուղ այցելելիս Տիգրան Սարգսյանը մի դասախոսություն էլ կարդա կովերի ծննդաբերության, հորթուկներին մայրական կաթով սնելու մասին՝ չմոռանալով հիշեցնել իր նախորդ դասախոսությունից հատված. հորթուկին կերակրելուց առաջ ևս պետք է տաք ջրով լվանալ կովի կուրծքը և չորացնել այն փափուկ սրբիչով:

Տիգրան Սարգսյանը գյուղացիներին կարող է խորհուրդներ տալ գարնանացանը ճիշտ կազմակերպելու, քաղհան անելու և բերքահավաքի մասին:

Իսկ մինչ այդ, հանրապետականներից ոմանք մասնավոր զրույցներում չէին թաքցնում իրենց զայրույթն ու զարմանքը Տիգրան Սարգսյանի հայտարարությունների վերաբերյալ: Միայն թե, ոչ բոլորն էին պատրաստ այս թեմայով իրենց կարծիքը հայտնել բարձրաձայն:

Միայն ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանն էր, որ ըստ էության, խոսեց այս թեմայով. «Ես կարծում եմ՝ վարչապետը չպետք է այդպես սովորեցներ, թե ինչպես են կով կթում կամ կաթը մաքրում: Ամենաշատը դա պետք է աներ գյուղնախարարը կամ վարչության պետերից մեկը: Բայց եթե նա անհրաժեշտ է գտել այդ մասին խոսելու, ինչ ասեմ՝ թող հասարակությունը գնահատի»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը փորձեց մեղմել իրավիճակը և համոզել, որ Տիգրան Սարգսյանն այդ հայտարարություններն արել է մտերմիկ զրույցում, և պետք չի դրանք քաղաքական քննարկումների թեմա դարձնել: «Ես մտածում եմ՝ վարչապետը մթնոլորտում է եղել և բարի խոսքի դրսևորմամբ զրուցել է մարդկանց հետ», – ասաց պարոն Սահակյանը:

Հ.Գ. Տիգրան Սարգսյանի խոսքերից տպավորություն էր, որ նա ընդամենը վերջերս է կարդացել է հնդիկ բուդդա Աման Վեզիրի «Կովին, կերակրողին» վերնագրով աշխատությունը, որտեղ ամենայն մանրամասնությամբ նկարագրվում է հնդիկ գյուղացու և կովի անշահախնդիր սիրո պատմությունը։ Իսկ այսքանից հետո մնում է հուսալ, որ կովերի հանդեպ նորահայտ սիրո պատճառով հայկական տոնացույցն իր հայեցողությամբ ձևող Տիգրան Սարգսյանը մարտի 22-ը՝ դեռ չկթված կովի հանդեպ վարչապետի հոգատարության մասին ՀՀ քաղաքացիների իրազեկման օրը, չի հռչակի «Կովի օր»։

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում