Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Հանրապետության նախագահը մոռացել է խոստումը (ֆոտո)

Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի մշակույթի տունը շահագործումից մինչ օրս ոչ մի անգամ չի վերանորոգվել: 30 տարվա ընթացքում շարքից դուրս են եկել մշակույթի տան պատուհանները, սենյակները, գույքն ու տանիքը: Շուրջ 1000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող տանիքի վերանորոգման համար համայնքն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունի: Հույսները դրել են պետության վրա:


Համայնքի բնակիչ Վանիկ Հակոբյանը շատ լավ է հիշում այն օրը, երբ Սերժ Սարգսյանը 2008 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ իրենց գյուղում էր ու խոստացավ անպայման աջակցել մշակույթի տան վերանորոգմանը: «Խոստացավ, գնաց, ընտրվեց, մեզ էլ մոռացավ»,- ավելացնում է Շահեն պապը:


Մշակույթի տան տնօրեն Դիմիկ Համբարձումյանի խոսքով, բազմիցս հարցը ներկայացրել են Գեղարքունիքի մարզպետարան: «Ամեն անգամ խոստանում են, որ կվերանորոգեն, բայց ոչ մի անգամ էլ սայլը տեղից չի շարժվում»,- ասում է Դիմիկ Համբարձումյանը: Չնայած վթարային պայմաններին՝ այնուամենայնիվ, կառույցի մի մասն օգտագործվում է: Մշակույթի տան շենքում են տեղակայված գրադարանը, ծերերի ժամանցի համար նախատեսված խաղասրահը, պարի և ըմբշամարտի խմբակները:


Վերջին երկու խմբակները գործում են տարվա միայն 6 ամիսներին, քանի որ շենքը չի ջեռուցվում: Տարիների ընթացքում քայքայված ջեռուցման համակարգը վերականգնելու համար ևս մեծ գումար է անհրաժեշտ:


«Փչացել է տանիքի թիթեղների 70 տոկոսից ավելին: Ուժեղ քամիրների հետևանքով ջարդվել է շենքի պատուհանների մեծ մասը: Մի խոսքով, կառույցը ֆիզիկապես մաշվել է, չնայած բարոյական մաշվածության մասին դեռ վաղ է խոսել, սակայն եթե այսպես շարունակվի, շատ շուտով նաև բարոյական մաշվածության կարող է ենթարկվել»,- նշում է մշակույթի տան հաշվապահ Բայանդուր Հովհաննիսյանը:


Ի դեպ, վերջերս Սյունիքի մարզում գտնվող ՀՀ փոխվարչապետը հայտարարեց, որ առաջիկայում պետք է իրագործվեն ՀՀ նախագահի նախըտրական ծրագրի բոլոր խոսոտումները:


Գուցե Ծակքարի մշակույթի տո՞ւնն էլ հիշի Արմեն Գևորգյանը:


 




Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում