Նոյեմբերի 4-8-ը Թբիլիսիում առաջին անգամ տեղի կունենա ԱՊՀ երկրների կինոյի փառատոնը: Դրա կազմակերպիչներն են՝ Թբիլիսիի Արվեստների եւ միջմշակութային երկխոսության միջազգային հիմնադրամը եւ Մոսկվայի «Կինոգործընթաց» պրոդյուսերական կենտրոնը՝ ԱՊՀ-ի երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ»: Այդ մասին հայտնել Է փառատոնի կազմկոմիտեն: Փառատոնի ծրագրում ընդգրկված են շուրջ 30 խաղարկային, փաստագրական, անիմացիոն ֆիլմեր, որոնք վերջին տարիներին ճանաչում են գտել ԱՊՀ երկրների հանդիսատեսների շրջանում, միջազգային կինոփառատոներում: Փառատոնի նախագահ է ընտրվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովը, փառատոնի տնօրեն՝ Մզիա Կուտիվաձեն: Կազմակերպիչները հիմնել են կինոփառատոնի Սոֆիկո Ճիաուրելիի անվան հատուկ մրցանակ՝ «Կինոարվեստում ներդրած ավանդի համար», որն ամեն տարի կշնորհվի կինոյի ռուսաստանցի եւ վրացի գործիչներին: