Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Խոշոր սկանդալ Վրաստանի և Ֆրանսիայի հարաբերություններում

Վրաստանի և Ֆրանսիայի հարաբերություններում խոշոր սկանդալ է հասունանում,- հաղորդում է ռուսական “Коммерсантъ-Online”-ը:

Թբիլիսիում Ֆրանսիայի դեսպան Էրիկ Ֆուրնիեն խիստ քննադատել է վրացական իշխանություններին` նրանց մեղադրելով ծայրահեղականության և ժողովրդավարական ինստիտուտներ ձևավորելու հարցում անկարողության մեջ: Արևմտյան դիվանագետի նմանօրինակ խիստ ելույթ չէր եղել Վրաստանի անկախության ողջ 20 տարիների ընթացքում:

Ֆրանսիացի դիվանագետի աննախադեպ հայտարարությունը հնչել էր Թբիլիսիում Սորոսի կողմից ֆինանսավորվող «Վրաստան – բաց հասարակություն» հասարակական կազմակերպության զեկույցի ներկայացման ժամանակ, որը վերաբերում էր Եվրամիության «Արևելյան գործընկերության» շրջանակներում Վրաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը: Վրաստանը ցանկանում է Եվրամիության անդամության կարգավիճակ ստանալ և նախատեսում է առաջիկայում Բրյուսելի հետ ազատ առևտրային գոտու մասին պայմանագիր կնքել: Վրացական իշխանությունները նաև հույս ունեն ԵՄ երկրներ առանց վիզայի մուտքի կարգավիճակ ստանալ: Սակայն ԵՄ-ն վերջերս ընդամենը պարզեցրեց մուտքի վիզաների տրամադրման ընթացակարգը Վրաստանի քաղաքացիների որոշ խավերի համար, որոնք մինչ այդ էլ դժգոհ չէին շենգենյան վիզաներ ստանալու հարցում:

Հիշյալ քննարկմանը, որը ոչնչով չէր առնձնանում մինչ այդ եղած բազմաթիվ նման միջոցառումներից, հանկարծ Ֆրանսիայի դեսպանը վեր է կացել ու լրագրողների ներկայությամբ հայտարարել հետևյալը.

«Վրաստանում Եվրամիության բոլոր ջանքերը ապարդյուն են թվում, քանզի ոչ մի առաջընթաց չկա: Չկա խոսքի ազատություն, ոչ մի զարգացում տնտեսության մեջ: Սա պարզապես աղետ է: Այնպիսի տպավորություն է, որ մենք գտնվում ենք նեոբոլշևիկյան մի պետությունում, որտեղ ազատություններ գոյություն չունեն»:

Այնուհետև դեսպանը անցել է սպառնալիքների` հասկացնելով, որ հնարավոր է՝ ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառի Վրաստանի նկատմամբ: Ճիշտ է, հետո Ֆրանսիայի դեսպանատնից բացատրել են, որ նման ձևակերպումներ դեսպանը չի արտահայտել, այլ լրագրողներն են նրա խոսքերից իրենց ցանկացած կտորը վերցրել, սակայն դա այնքան էլ չի մեղմել մթնոլորտը, քանի որ մինչ այդ էլ ԱՄՆ դեսպանն էր խիստ արտահայտություններով հանդես եկել` վրացական իշխանություններին մեղադրելով ժողովրդավարացման թույլ ընթացքի և ԶԼՄ-ներին քիչ ազատություններ ընձեռելու համար:

Սա կարող է վկայել այն մասին, որ Արևմուտքը այնքան էլ գոհ չէ Սաակաշվիլու կառավարումից, և կաջակցի մեկ այլ քաղաքական գործչի, որը իրական հավակնություններ կներկայացնի նախագահի աթոռի համար,- եզրակացնում է ռուսական “Коммерсантъ-Online”-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում