Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ, երեկ ուշ երեկոյան պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլի Շիշլի թաղամասում: Բեկորներով լի պայթուցիկը տեղադրված է եղել տեղի զբոսայգում, պայթյունից վնասվել են մոտակայքում գտնվող սրճարանն ու ավտոմեքենաները: Ցնցվել են նաև մոտակա շենքերը:
Պայթյունից անմիջապես անց անվտանգության աշխատակիցները հետազոտություն են անցկացրել դեպքի վայրում, իսկ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել:
Առայժմ զոհերի մասին ոչինչ չի նշվում: