Ցանցահենները սովորել են կոտրել Wi-Fi-ը կատուների վզնոցների միջոցով՝ գրում է Engadget-ը:
Անվտանգության ոլորտում ինժեներ Ջին Բրանսֆիլդն ասել է, որ ինքն իր կատվի վզնոցին ամրացրել է Wi-Fi-ը հեռակառավարման միջոցով կոտրելու համար նախատեսված մոդուլ: Իսկ երբ կենդանին գնացել է զբոսնելու, նրան հաջողվել է կոտրել իր հարևանների ռոութերները` հասանելիություն ստանալով նաև նրանց համակարգչին:











































