Արդեն 8-րդ օրն է, ինչ Ազատության հրապարակում հացադուլի մեջ է Րաֆֆի Հովհաննիսյանը: Հացադուլի հենց առաջին օրվանից` մարտի 15-ից իշխանության ամենաբարձր մակարդակները ցուցաբերեցին բացառիկ հակամարդկային վերաբերմունք հացադուլ հայտարարած քաղաքացու հանդեպ` չթույլատրելով վրանի կամ տաքացուցիչի տեղադրում: Իսկ քաղաքացիների նախաձեռնությամբ դա անելու փորձերը առանց բացատրության ու հիմնավորման կոպտորեն կանխվեցին ոստիկանության կողմից:
Երեկ հասարակական կազմակերպությունները դիմեցին պահանջագրով` մարտի 23-ին ապահովել հացադուլի մեջ գտնվող քաղաքացու համար վրան տեղադրելու` պետության պարտավորության կատարումը:
Այսօր` մարտի 24ին, ժ. 18:00-ին, տեղի կունենա ՀԿ-ների և քաղաքացիների նախաձեռնությամբ հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրանի տեղադրումը Ազատության հրապարակում: