Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հայց է ներկայացրել ընդդեմ երեք լրագրողների, որոնցից պահանջում է 410 մլն դոլար` որպես փոխհատուցում զրպարտության և բարոյական վնասի համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հոդվածները նվիրված են եղել մի քննության, որտեղ լրագրողները նախագահ Կորեային մեղադրել են շինարարական տենդերնի մեքենայությունների մեջ: Նախագահի խոսնակը հայտարարել էր, որ Կորեան հերքում է այս մեղադրանքները:
Էկվադորի լրագրողների ազգային միության ղեկավարը Կորեայի հայցն ընդդեմ լրագրողների անվանել է փորձ` վախեցնելու լրագրողական համայնքին և գրաքննություն սահամանելու համար:
Հիշեցնենք, որ Հայաստանում էլ նախագահը, սակայն նախկին, ամեն կերպ փորձում է սնանկացնել առաջատար լրատվամիջոցներին: Անցած տարի Քոչարյանների ընտանիքը «Հայկական ժամանակ» օրաթերթից «խլեց» կլորիկ գումար, այս տարի դա պատրաստվում է անել «Ժամանակ» օրաթերթից:
Մնում է միայն հուսալ, որ Էկվադորի նախագահի գործողությունների մասին լուրը չի ընկնի Սերժ Սարգսյանի ականջը: