«Ռեդ Բուլ»-ի ավտոարշավորդ Մարկ Ուեբերը ցանկանում է գերազանցել իր թիմակից Սեբաստիան Ֆետելին: Ավստրալացին վստահ է, որ կկարողանա գրանցել նույն արագությունը, ինչ Ֆետելը, ով 11 տարով փոքր է իրենից:
«Սեբաստիանն առավելություն է ստանում որակավորումների շնորհիվ: Երկու ավտոարշավներում ես իմ գրանցած արագությամբ գերազանցել եմ Ֆետելին: Իհարկե, դա որևէ առավելություն չի տալիս, սակայն ապացուցում է թիմին, որ առանձին շրջանում կարող ես ավելիին հասնել»,- Ուեբերին մեջբերում է Fox Sports News-ը: