Thursday, 18 04 2024
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով

Երբ գիտությունն այսպես խեղճ վիճակում է, երկիրն ամեն օր հետ է գլորվում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, աստղագետ Արեգ Միքայելյանը։

-Պարոն Միքայելյան, վերջին տարիների ահագնացող թվի հասնող արտագաղթածների քանի տոկոսն է կազմում գիտական հանրույթը՝ պարզ չէ: Մեկ-երկու տարի առաջ գիտնականները պահանջեցին գիտության ֆինանսավորում, սակայն իշխանությունը մնաց անդրդվելի: Այսօր ի՞նչ վտանգ է սպառնում գիտությանը, երբ կա ուղեղների արտահոսք:

-Ես շատ մեծ կարևորություն եմ տալիս որակյալ կադրերի արտագաղթին, որը հենց կոչվում է ուղեղների արտահոսք: Շատ երկրներ կան, որոնք ընդունում են այլ երկրների քաղաքացիներին իրենց մոտ, տալիս քաղաքացիություն, բայց նրանք խելացի են վարվում, ընդունում են հատկապես որակյալ կադրերի: Շատերը գիտեն, որ հաշվարկում են լեզուների իմացություն, տարիք, փորձ և այլն, այդ ամենից հետո նրանք ուզում են ցանկալի մարդիկ վերցնել, որ իրենց երկրի բնակչությունը, միջին մակարդակը բարձրանա: Ամեն խելացի երկիր այդպես կվարվի: Հայաստանում չէի ասի, թե կրիտիկական քանակի ենք հասել, քանի որ եթե ամբողջ աշխարհի մակարդակով վերցնենք, մենք միջին խտությունից մի քիչ բարձր ենք, մենք այդքան նոսր բնակչություն չունենք, որ վախենանք, բայց խոսքը որակյալ կադրերի մասին է: Չէ՞ որ մեր երկիրը միշտ հպարտացել է և միշտ կարևորել է հենց ուղեղի աշխատանքի արդյունքները, որը համարում ենք մեր մշակույթի, գիտության ժառանգությունը: Հայաստանը ավելի մեծ խոսք չունի ասելու աշխարհին, քան մտավոր ստեղծագործական աշխատանքի արդյունքում նվաճումները: Մենք չենք կարող տնտեսությամբ, գյուղատնտեսությամբ կամ արդյունաբերությամբ էապես ազդել համաշխարհային զարգացման վրա: Դա անհնար է, բայց նույնիսկ արդյունաբերության վրա մենք կարող ենք ազդելմեր ինտելեկտուալ պոտենցիալով: Ես շատ երկրների գիտնականների հետ եմ շփվել և կարող եմ համեմատություններ անել.տարբեր երկրների գիտնականների մտածելակերպը, աշխատանքի նկատմամբ մոտեցումները, մտավոր պոտենցիալը ցույց են տալիս, որ մեր ժողովուրդը շատ խելացի ժողովուրդ է։ Եվոչ թե սա ազգային սնապարծության հերթական դրսևորում է, այլ օբյեկտիվ համեմատությունների արդյունքում ձևավորված կարծիք։Մենք շատ ավելի խոր և շատ ավելի ճկուն ենք մտածում, քան, օրինակ, մեր եվրոպացի գործընկերները:

-Այդ դեպքում ինչո՞ւ չկա գիտության նկատմամբ համապատասխան մոտեցում: Մեկուկես տարի առաջ գիտնականները պահանջեցին գիտության ֆինանսավորման ավելացում, բայց սայլը տեղից չի շարժվում:

Ես երբեմն փորձում եմ հանգիստ վերլուծել և հասկանալ՝ ինչու, այնուամենայնիվ, մեր ղեկավարությունը չի ուզում գիտության զարգացում: Ես սա կարող եմ հանգիստ հայտարարել՝ որքան էլ նրանք տարբեր տեղերումխոսում էին գիտելիքահենք հասարակության մասին, դրանք դատարկ խոսքեր են: Բացի առանձին դիպվածներից՝ ընդհանուր գլոբալ հարգանք գիտությանհանդեպչկա: Դա գալիս է նաև խնդրի կարևորումից, որը կարող էր հանգեցնել տարբեր ներդրողներին դրդելու, որ գիտության մեջ ներդրումներ կատարեն, հովանավորեն, վերջապես օրենք կարելի էր մտածել, որ շատ երկրներում գործում է, որ գիտությանը հովանավորելու դեպքում շատերնազատվում են հարկից, և շատերը կհովանավորեին: Պարտադիր չէ ուղղակիորեն վերցնեն աշխատավարձերը բարձրացնեն, բայց այս առումով էլ այնպես չէ, որ անհույս է: Հուլիսի 1-ին աշխատավարձերի բարձրացումը ուղղակիորեն ցույց տվեց, որ, այնուամենայնիվ, կան հնարավորություններ աշխատավարձերը բարձրացնելու: Մոտավորապես 200-300 հազար մարդու աշխատավարձ բարձրացավ, իսկ դա նշանակում է, որ գումարներ կան: Իսկ գիտնականների ակադեմիական թիվը 3700 է: Այսինքն՝ դա այնքան փոքր թիվ է, որ գիտնականների այս խմբի աշխատավարձերի բարձրացումը նույնիսկ 100 տոկոսով ծանրաբեռնվածություն չէր: Այսինքն՝ չկա քաղաքական կամք: Մենք գլորվել ենք հետամնաց երկրների շարքը.հետամնաց երկրներում գիտությունը չեն գնահատում կամ չեն տեսնում առևտրականի մոտեցմամբ՝ չի երևում, որ գիտությունը ինչ-որ օգուտ տվեց: Նույնիսկ մի անգամ խոսք եղավ ցույցերի, գործադուլների մասին.Ենթադրենք՝ մեկ ամիս գիտության մեջ ոչ ոք չաշխատի, ոչ ոք չի նկատի: Գիտությունը տրանսպորտի պես չէ, որ եթե կաթվածար լինի, միանգամից բոլորը կխառնվեն իրար: Մեկ ամիս էլ չաշխատենք, ոչ ոք չի էլ նկատի, բայց երկիրը էապես հետ կգլորվի: Եվ հիմա, երբ գիտությունն այսպես խեղճ վիճակում է, երկիրն ամեն օր հետ է գլորվում: Բոլոր հետամնաց երկրները հենց այդ պատճառով չեն զարգանում, իսկ որ երկիրը գիտության վրա է շեշտը դնում, կտրուկ թռիչքով առաջընթաց է ապրում:

-Գիտնականների քանի՞տոկոսն էարտագաղթեել, մի քանի տարի հետո ի՞նչ հետևանքներ սա կունենա:

-Իմ դիտարկումներով՝ մոտ մեկ երրորդը մնացել է, այսինքն՝ այն կադրերի մասին է խոսքը, ովքեր ընդունվել են, ավարտել են և ընտրել են գիտության ճանապարհն ու փորձել են աշխատել գիտության մեջ, նրանից մեկ երրորդն է այժմ մնացել, բայց ոչ լավագույն մեկ երրորդը: Ցավոք, պետք է նշեմ, մեկ երրորդը մեկնել է արտասահման՝ ստանալով լավ աշխատանքի առաջարկ, հիմա աշխատում են իրենց մասնագիտությամբ, իրենց համար անձնապես լավ է, բայց Հայաստանի համար գրեթե կորած կադրեր են: Իսկ մեկ երրորդը գնացել է այլ ոլորտներ: Պատգամավորի օգնականը (նրան մեկ-մեկ պատվավոր կերպով ռեֆերենտ են կոչում) գիտնականից հինգ-վեց անգամ բարձր աշխատավարձ է ստանում:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում