Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ սկսվում է Ժիրայր Շահբազյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 20-ամյա Ժիրայրը 2014 թվականի ապրիլի 8-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում Խուդյակովի փողոցում «Քոռ» արտահայտության «վերաբերելիությունը պարզաբանելիս» վիճաբանել է փողոցով անցնող եղբայրներ Էդգար ու Սերգեյ Ս.-երի և նրանց ընկեր Արմեն Մ.-ի հետ:
Վիճաբանության ընթացքում Ժիրայրը իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածել է Էդգար Ս.-ին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ:
Ժիրայր Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Շահբազյանի խափանման միջոցը կալանավորումն է: