Tuesday, 16 04 2024
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան
«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին

Մինսկի խումբը կաթվածահար է, Ռուսաստանն է ստանձնում բանակցային գործընթացի առաջնորդությունը. Մարկով

Ռուսաստանը Մինսկի խմբում այլևս չի կարող աշխատել ԱՄՆ-ի հետ միասին, քանի որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը պատերազմի մեջ են, իսկ Մինսկի խմբի աշխատանքը կաթվածահար է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովը՝ անդրադառնալով Սոչիում օգոստոսի 9-ին Ալիև-Սարգսյան հանդիպմանն ու ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական մոտեցումներին:

Նա Սոչիի հանդիպման ելքի մի քանի վարկած է կանխատեսում:

«Առաջինը՝ շփման գծում լարվածության պայմաններում նախագահները կհրաժարվեն հանդիպումից, և հանդիպումը կտապալվի: Երկրորդ՝ հնարավոր է՝ կայանա հանդիպումը, բայց ավարտվի առանց էական արդյունքի՝ միայն փոխադարձ մեղադրանքներ և ոչ մի իրական արդյունք: Երրորդ՝ հաշտության վարկածը, հանդիպումը կկայանա, կողմերը կպայմանավորվեն ինչ-որ լուծման շուրջ, և փոխհրաձգությունը կթուլանա: Չորրորդ՝ բանակցությունների վերսկսման մեկնարկ, որոնք պետք է սկսվեն զիջումներով և որոշակի շրջանների վերադարձով:

Թե այդ տարբերակներից որն է ավելի իրատեսական՝ դժվար է ասել: Իմ կարծիքով՝ առավել հավանական է երկրորդ տարբերակը՝ կհանդիպեն, բայց որևէ էական հարցի շուրջ համաձայնության չեն գա»,- նշեց Մարկովը:

Վերջինս նաև պարզաբանեց, թե ինչու է Ռուսաստանն առանձնացել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներից՝ վարելով իր առանձին քաղաքականությունը:

Մարկովն ասաց, որ ԼՂ հարցում Մինսկի խմբի աշխատանքը կաթվածահար է, քանի որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն գտնվում են փաստացի պատերազմի մեջ, ուստի դժվար է պատկերացնել, որ նրանք կարող են համատեղ աշխատել: Չնայած միջազգայնագետների դիտարկումներին ու հավաստիացումներին, թե Ռուսաստանն ապակայունացնում է ԼՂ հակամարտության գոտին՝ խաղաղապահների տեղակայման և տարածաշրջանում իր ազդեցության ավելի ամրապնդման նպատակով, նա պնդեց, որ ՌԴ-ն ձգտում է ԼՂ հակամարտության կարգավորման, քանի որ շահագրգռված է իր սահմաններին խաղաղության հաստատմամբ, դրանով էլ պայմանավորված է իր խաղաղ նախաձեռնությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի: Օգոստոսի 9-ին կկայանա Հայաստանի Հանրապետության նախագահի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների հետ` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրված լարման արդյունքում ստեղծված իրավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում