«Նոր պատմություն ենք կերտում. ինչպես հնում փառահեղ հաղթանակ ունեցանք, հիմա էլ է այդպես լինելու: Դա են ապացուցում հակառակորդի զոհերն ու կորուստները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վստահեցրեց Հյուսիսային հատվածում գտնվող զորամասերից մեկի զինծառայող Գևորգ Վարդևանյանը:
Նրա ընկերը՝ զինծառայող Գևորգ Մնոյանը, հավելեց, որ մեր սահմանները անառիկ են, ոչ մի քայլ զինվորը սահմանից ետ չի գնալու. «Մենք ավելի վստահ ենք գործում, նրանք շատ են կրակում, մենք՝ քիչ, բայց մենք նպատակակետին ենք խփում»,- ասաց նա՝ հավելելով, որ իր բոլոր ընկերները հայրենասեր են, գիտակցում են ազգային շահի ու ընտանիքի պաշտպանության անհրաժեշտությունը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: