Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ընթանում է Գառնիկ Դ.-ի գործի դատական քննությունը:
Աբովյան քաղաքի 47-ամյա բնակիչ Գառնիկը, ըստ մեղադրանքի, 2014 թվականի ապրիլի 18-ին, ժամը 18-ի սահմաններում իրենց բնակարանում վատացած մորը օգնություն ցույց տալու նպատակով թիկունքից ձեռքերով նրան դեպի հետ ու վերև է քաշել-ձգել, ինչի ընթացքում պատճառել է կողոսկրերի կոտրվածքներ, պլևրայի և թոքահյուսվածքի վնասում, ներքին արյունահոսություն, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է մոր մահը:
Գառնիկին մեղադրանք է առաջադրվել անզգույշ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով: