Երեկ ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Տրամպը, որը պատրաստվում է առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ առաջադրվել որպես նախագահի թեկնածու, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից պահանջել է, որպեսզի վերջինս ներկայացնի ծննդյան վկայականի օրիգինալը: ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում Տրամպը նշել է, որ այնտեղ մի տեղեկություն կա, որը Բարաք Օբաման չի ցանկանում հանրայնացնել:
Նախկինում էլ Տրամպն այս խնդրի շուրջ կարծիքներ է արտահայտել, սակայն եղել է ավելի զուսպ: Նա, օրինակ, հարցազրույցներից մեկում ասել էր, թե ինչու իրենք չգիտեն, թե ովքեր են եղել Օբամայի համադասարանցիները, ում հետ է նա ընկերություն արել փոքր ժամանակ: «Ինձ, օրինակ, իմ համադասարանցիները երեխա ժամանակս լավ են հիշում»,- սրանով Տրամպն ակնարկում է, որ Օբաման չի ծնվել ԱՄՆ-ում, ինչում համոզված են նաև ամերիկացիների մոտ մեկ 6-րդ-ը: Հիմա ամերիկյան մի շարք նահանգներում տեղի իշխանությունները պահանջում են, որպեսզի նախագահի թեկնածումները ներկայացնեն իրենց ծննդականների օրիգինալները, որից հետո նոր ընդգրկում են նրանց նախագահի թեկնածուների ցուցակներում: