Friday, 29 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը

Անահիտը մարմնավաճառ ընկերուհու սենյակից գողացել է նրա շորերը, և շուտով նրա հետ հայտնվել է նույն կալանավայրում

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ սկսվում է Անահիտ Խառատյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ նախկինում դատված 31-ամյա Անահիտը 2013 թվականի դեկտեմբերի 24-ին, առավոտյան ժամը 7-ից մինչև ժամը 16-ը հյուրընկալվել է իր ծանոթ Պայծառի վարձակալած՝ Ներքին Շենգավիթում գտնվող տանը:

Օգտվելով նույն հասցեի առանձին շինությունում ծանոթուհի Նարեի վարձակալած սենյակի մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից` Անահիտը, ըստ մեղադրանքի, ապօրինի մուտք է գործել այդ սենյակ ու հափշտակել Նարեի կախազարդը, ականջօղը, շղթան, օծանելիքը, անթև ժակետը, տաբատը, պայուսակը և երկու զույգ կիսաճտքավոր կոշիկները:

Այս թվարկվածի ամբողջ արժեքը կազմել է… 7500 դրամ… Գողոնի արժեքը որոշվել է դատաապրանքագիտական փորձաքննությամբ:

Հայրենական ոչ թանկարժեք մարմնավաճառուհու էժանագին հագուստն ու արդուզարդն էլ, փաստորեն, կարող են գայթակղիչ լինել՝ գողոն դառնալու աստիճանի…

Անահիտ Խառատյանին մեղադրանք է առաջադրվել գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Խառատյանի խափանման միջոցը կալանավորումն է: Նա կալանքի տակ է առնվել 2014 թվականի հունիսին:

Ընդ որում՝ կալանավորման պայմաններում նա շատ էլ հեռու չի վերոհիշյալ Պայծառից ու տվյալ գործով տուժողՆարեից: Բոլորը նույն կալանավայրում են:

Պայծառն ու Նարեն այն մարմնավաճառուհիներն են, ովքեր վերջերս Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ազատազրկման դատապարտվեցին ոստիկանության Շենգավիթի բաժնում ածելիներով ոստիկաններին հետապնդելու համար:

Ընդ որում՝ 5 տարի ազատազրկման դատապարտված Նարեի և 2 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Պայծառի պատիժների սկիզբը հաշվվում է 2013 թվականի դեկտեմբերի 24-ից: Այդ օրն են նրանք կալանքի տակ առնվել:

Այդ օրն էլ, երևի, ելնելով առաջադրված մեղադրանքից, իրարանցումից օգտվել ու Նարեի սենյակից գողություն կատարելը «հաջողացրել է» նրանց մտերմուհի Անահիտը, ով, միգուցե, ցանկացել էր հագնվել-կապնվել, ինչպես Նարեն…

Դատարանում Անահիտ Խառատյանը հանգիստ, առանց շփոթմունքի և իրարանցման պատասխանում էր նախագահողի հարցերին:

Նա ասաց, որ նախորդ անգամ դատապարտվել է 2011 թվականին: Ասաց, որ ամուսնալուծված է, երեխա չունի:

Անահիտը հատկապես մանրամասն բացատրեց իր բնակության վայրը: Պարզվում է՝ նա ապրել է Շենգավիթում, «Առանցք» ՍՊԸ-ի հարակից տնակում… Ահա այսպիսի հասցե…

Անահիտն ասաց, որ ցանկանում է պաշտպան ունենալ, սակայն նյութական միջոցներ չունի՝ վճարովի պաշտպան ունենալու համար:

Դատարանը որոշեց դիմել հանրային պաշտպանի գրասենյակ:

Դատական նիստը այսքանով հետաձգվեց: Հաջորդ նիստին ամբաստանյալի շահերը պաշտպանելու համար հանրային պաշտպան կներգրավվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում