Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Արմավիրի քաղաքապետի թեկնածուն ճնշումների արդյունքում ընդհատակ է անցել

«Արմավիրի քաղաքապետի թեկնածու Սևակ Մինասյանը չկա: Նրան հրավիրել ենք բացատրություն տալու, բայց ընտրություններից հետո ո՛չ ինքը կա, ո՛չ էլ տեղն է հայտնի», – այս մասին մեզ հետ զրույցում նշեց ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Տիգրան Եսայանը:


 


– Արմավիրի քաղաքապետի թեկնածուներից Սևակ Մինասյանը նախորդ օրը մեզ հետ զրույցում նշեց, որ հետընտրական բողոքի գործողությունների ժամանակ Արմավիրի ոստիկանապետը անձամբ իրեն հարվածել է:


– Նման բան չի եղել: Նա կեղծ տեղեկություններ է տարածել իր շահերից ելնելով:


– Դուք անձամբ դեպքի վայրում եղե՞լ եք:


– Այո:


– Եվ նման բան չի՞ եղել:


– Ոչ, ոչ, ոչ:


– Դուք նշում եք, որ ինֆորմացիան կեղծ է: Բայց նման կեղծ ինֆորմացիան կարող է իր դեմ գործել:


– Նա մեզ նման հայտարարությունով չի դիմել, ո՛չ ներկայացել է բաժին, ո՛չ դիմում է գրել:


– Չդիմելու պատճառն այն է, որ տուժողը արդարադատության նկատմամբ հավատ չունի: Եթե ոստիկանապետը անձամբ է իրեն հարվածել, այդ դեպքում ինչպե՞ս կարող է նա իր անմեղությունն ապացուցել: Ավելին` դեպքի վայրում եղած ականատեսներն էլ են վկայում, որ նման միջադեպ եղել է:


– Մենք չունենք նման տվյալներ: Ընդամենը թերթերից եմ ծանոթացել այդ ինֆորմացիային: Նա իր կողմնակիցների հետ մոտ 20 հոգով եկել էր, որ բողոքի գործողությունների մասնակիցներին նորից համախմբեր: Նա ասում է, որ ինքը եկել էր բացելու ճանապարհը, համոզելու այդ մարդկանց, որ դադարեցնեն բողոքի գործողությունը: Նորից եմ կրկնում, որ թերթերից եմ ծանոթանում նրա պարզաբանումներին, քանի որ ինքը չկա: Նրան հրավիրել ենք բացատրություն տալու, բայց ինքը չկա, տեղն էլ հայտնի չի: Ինչպես ինքն է հայտարարում, եթե ինքը եկել էր ճանապարհները բացելու, հանդարտեցնելու, այդ դեպքում 30 հոգով չեն գալիս: Ինքը միայնակ գալիս է և հանդարտության կոչ է անում: Այնինչ 30 հոգով գալիս են և ձեռքերով նշան անում, թե` ժողովուրդ չգնաք, մնացեք ձեր տեղում, քանի որ նոր ուժեր են գալիս միանալու, ձեր մեջքին կանգնելու, ձեզ սատար կանգնելու: Սա ի՞նչ է նշանակում:


– Ձեր և դեպքի վայրի ականատեսների պատմածները իրարամերժ են: Ականատեսները պատմում են, որ երբ արդեն իրենք պատրաստվել են ցրվել, ոստիկանները սկսել են հետապնդել մարդկանց:


– Եթե մենք ցանկանայինք նրանց ձերբակալել, ծեծել` կձերբակալեինք, և նրանք ոչ մի տեղ չէին կարող փախչել: Պատկերացրեք մեկ մայրուղի է, կողքը ո՛չ շենքեր կան, ո՛չ պատեր, որ ցանկանային փախչել` չկարողանայինք բռնել: Եթե ցանկանայինք նման կերպ վարվել` կվարվեինք: Ընդամենը բերման են ենթարկվել ակտիվիստները` նրանք, ովքեր փորձել են իրենց բողոքի գործողությունը շարունակել մայրուղու վրա: Նրանք բերման են ենթարկվել, նրանցից բացատրություններ ենք վերցրել, դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, և այդ մարդիկ այսօր գտնվում են քննության տակ: Նրանցից վերցվել են բացատրություններ և ցուցմունքներ, որից հետո բաց են թողնվել:


– Ներկա պահին ձերբակալվածներ կա՞ն:


– Այդ մասով ներկա պահին ձերբակալվածներ չկան:


– Իսկ քիքբոքսինգի միջազգային մրցաշարերի հաղթող, Քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի անդամ, մարզիչ Անուշավան Ալեքսանյա՞նը:


– Դե լավ էլի, էլի էդ քիքբոքսինգը, ի՞նչ է` դարձրեցին նրան Պելե: Ի՞նչ է` սովորական սպորտսմեն է, և նրա ինչ գործն էր միջամտելը: Եթե ընտրակաշառք բաժանողին բռնեին բերեին ոստիկանություն և ասեին` արձանագրեք այս գումարը, ցուցակը, գործը այլ ընթացք կունենար: Բայց նրան բռնում տանում են շտաբ և սկսում են սպառնալ: Տեսախցիկ են բերում, ասում` կնկարենք և այլն: Նրանց բարեկամները դիմում են մեզ` տեղեկացնելով, որ առևանգվածը գտնվում է հյուրանոցում` Սևակ Մինասյանի շտաբում: Ես օպերատիվ խումբ եմ ուղարկում և այնտեղից բերման են ենթարկում փախցնողին ու գումար վերցնողին:


– Քաղաքապետի միջնորդությամբ ազատ արձակված ընտրակաշառք բաժանողին պատիժ չի հասնո՞ւմ:


– Հասնում է, ինչպես չի հասնում: Ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ մենք երկու հաղորդում ունենք գրանցված, որի վերաբերյալ քննություն է գնում: Մեկն էլ կապված է հենց այդ դեպքի հետ: Այդ դեպքի հետ մենք երկու գրանցում ունենք` մեկը ընտրակաշառք բաժանելու մասին, մյուսը` առևանգելու: Ցանկանում եմ ասել, որ այդ դեպքն էլ է առանձին գրանցվել:


– Իսկ Անուշավանին բաց կթողնե՞ն, թե՞ քրեական գործ կհարուցեն:


– Դե այսօր [երեկ] Անուշավանի հարցը պետք է լուծվի, այսօր 72 ժամը լրանում է: Հետո դատարանը պետք է որոշի` ինչպես վարվել նրա հետ:


– Դուք նշեցիք, որ չեք կարողանում Սևակ Մինասյանի հետ կապ հաստատել: Նա վերջին անգամ մեզ հետ զրույցում նշեց, որ ոստիկանության կողմից իր անձի նկատմամբ ճնշումներ կան:


– Ոչ մի ճնշում էլ չկա, ի՞նչ ճնշում: Հիմա ամեն մեկը ցանկանում է Վլադիմիր Իլյիչ դառնալ և եսիմ որ շալաշում թաքնվել:


– Ամեն դեպքում հավանակա՞ն է, որ հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումներ սկսեն:


– Ոչ մի անօրինական գործողություն նրա նկատմամբ չի կարող կատարվել: Եթե պարզվի, որ ինքը քրեորեն պատժելի արարք է կատարել` բնական է, որ ինքը դրա համար պատասխան կտա: Եթե ոչ մի բան չպարզվի` ինչի՞ մասին է խոսքը: Նա պետք է կանչվի որպես վկայի, որպես ականատեսի, որ իր ցուցմունքը տա, ոնց որ կարգն է:


– Նրա կողմից քրեորեն պատժելի արարք նկատե՞լ եք:


– Չէ, ես նորից ասեմ: Եթե պարզվի, որ էդ մարդկանց, ովքեր որ հավաքվել էին այդտեղ, 1 ժամով ճանապարհը փակել էին, ընդ որում` մենք ունենք վիդեո նկարահանումներ այդ օրվա ամբոխի վերաբերյալ, ովքեր ուլտիմատումատիվ ձևով ասում էին` Անուշավանին կբերեք այստեղ, բոլորի ներկայությամբ ազատ կարձակեք, այն ժամանակ մենք կմտածենք ճանապարհը կբացենք, թե ոչ: Սա է եղել նրանց պայմանը: Եթե իրենք քաղաքակիրթ մարդիկ են, քաղաքակիրթ պայքարի ձև են տանում: Սա՞ է քաղաքակիրթ պայքար անելու ձևը, երբ ամբողջ մարզի պետական նշանակության մայրուղին կանգնեցնում, պարալիզացնում են: Պատկերացրեք, թե ինչքան մեքենաներ էին կուտակվել:


– Բայց այս քաղաքացիները կեղծված ընտրությունների դեմ պայքարելու այլընտրանք արդեն չունեն, վերահաշվարկից էլ, Սահմանադրական դատարանից էլ, օրենսդրական մեկ այլ ճանապարհից էլ արդարացի սպասելիքներ չունեն, հետևաբար դիմում են ծայրահեղ միջոցների:


– Հիմա նրանք էդ դեմարշը անում են իրավապահ համակարգի՞, թե՞ կեղծված ընտրությունների դեմ: Այստեղ ստացվում է, որ դեմարշը իրավապահ համակարգի դեմ է: Կես ժամ իմ աշխատողները` փոխգնդապետներ, գիտակից մարդիկ, ծառայողական մեծ փորձ և Արմավիրում հարգանք ունեցող մարդիկ, համոզում էին այդ մարդկանց, որ ճանապարհը բացեք, նրանք ոչ մի ձև չէին համաձայնում: Հետևաբար, այնպես չէ, որ ոստիկանները գնացել են ու սկսել նրանց անմիջապես ցրել, մինչև էդ` կես ժամ նրանց համոզել ենք: Մենք նկարահանումները ունենք, իսկ Սևակ Մինասյանի հետ եկածները, պարզվում է, որ ոչ թե արմավիրցիներ են, այլ Երևանից եկած տղաներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում