NASA-ն միջմոլորակային Dawn զոնդի օգնությամբ Վեստա աստղակերպի վրա հայտնաբերել է անհարթություններ, որոնք նման են բնական ջրանցքների կամ կիրճերի: Դրանք առաջանում են այն դեպքում, երբ ջուրը ետ է քաշվում:
Ջուրը կենսագործունեության գլխավոր նախադրյալներից մեկն է: Զոնդով արված համապատասխան լուսանկարները ներկայացվել են Սան Ֆրանցիսկոյում` ամերիկյան աշխարհագրական միության համագումարում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հետազոտողների խոսքով` Վեստայի խառնարանների որոշ պատերին տեսանելի են երկու տեսակի անհարթություններ՝ կարճ ու ուղիղ և երկար ու նեղ, որոնք նման են Երկրի վրա ջրի հետքին: Թե ինչպես կարող էին դրանք հայտնվել Վեստայի վրա` դեռ չի ճշտվել:
Վեստայում անկշռելիության պայմաններում ու աստղակերպի համար անսովոր կարմիր մակերեսին ջուրը չի կարող երկար ժամանակ մնալ մակերևույթին: Սակայն երկնային մարմինը այնքան սառն է, որ ջուրը սառույցի տեսքով սկզբունքորեն կարող է միլիոնավոր տարիներ գոյություն ունենալ դրա մակերևույթին:
530 կմ շառավղով Վեստան մեծությամբ երկրորդ մարմինն է Մարսի ու Յուպիտերի աստղակերպերի գոտում: