Tuesday, 23 04 2024
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Պատերազմի վտանգը պարփակված է ռուսական ռազաքաղաքական շահերի մեջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը։

-Ադրբեջանի վերջին շաբաթների դիվերսիոն գործողություններին արձագանքեց աշխարհը: Շատ երկրներ արձագանքեցին, արձագանքեց նաև ՆԱՏՕ-ն, բայց ՀԱՊԿ-ից այդպես էլ արձագանք չեղավ: Առհասարակ, Հայաստանը ինչպե՞ս պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգությունը:

-Աշխարհում քաղաքական գործընթացներին հետևող հանրությանը հասկանալի է, որ ՀԱՊԿ-ը՝ որպես այդպիսին, հավասարազոր ուժերի ռազմական բլոկ չէ, այլ կառուցված է Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերն աշխարհում առաջ մղելու համար: Եվ եթե Ռուսաստանի արձագանքը կա, ՀԱՊԿ արձագանքը ոչ մեկին չի էլ հետաքրքրում: Կամ եթե ՀԱՊԿ արձագանքը լինի, դա նույն Ռուսաստանի արձագանքն է: Եվ բոլորն էլ այդպես են ընկալում: Աշխարհի լուրջ կենտրոններն անգամ չեն էլ հետևում՝ ինչ ասաց ՀԱՊԿ-ը, որովհետև Ռուսաստանի խոսքից պարզ է դառնում՝ այդ ուժի ընդհանուր ռազմավարության տեսանկյունից ուր են գնալու գործընթացները:

Ինչ վերաբերում է անվտանգության հավասարակշռմանը՝ Հայաստանն, իհարկե, վաղուց խնդիր ունի հավասարակշռելու, բայց Ռուսաստանի ներգրավվածությունը Հայաստանում այնքան մեծ է, որ Հայաստանից այդ խնդիրը լուծելու համար մեծ ջանքեր ու ճիգեր են պահանջվում: Իհարկե, այսօր նման քաղաքականություն վարելու միտում կա, ինչը երևաց ՊՆ-ի և ԱՄՆ դեսպանատան համատեղ հայտարարությունից, որը որոշակի սուբյեկտայնություն տվեց ՊՆ-ին՝ որպես առանձին ինստիտուտ հանդես գալու: Սա շատ ուրախալի փաստ է, բայց մնացած առումներով եթե վերցնենք՝ մեկ ուժի կենտրոնի ապավինելն ու դրանով ինչ-որ խնդիրներ լուծել փորձելը ցանկացած պետության համար աբսուրդ է և ցույց է տալիս ինքնիշխանության բացերը:

-Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ՀԱՊԿ-ը կենսունակ չէ:

-ՀԱՊԿ-ը կենսունակ է, բայց կենսունակ է Ռուսաստանի շահերը առաջ մղելու տեսանկյունից, ուրիշ գործառույթ այն չունի:

-Ռուսաստանի շահերից չէ՞ր բխի որևէ հայտարարությամբ հանդես գալը ԼՂՀ հարցի շուրջ:

-Իրենք պարբերաբար հանդես են գալիս ոչ միայն առաջին դեմքերի մակարդակով, այլ վերջերս նաև «ցարի շուտը» խոսեց, նկատի ունեմ Ժիրինովսկուն. դրանք պատահական հայտարարություններ կամ արձագանքներ չեն, այլ ընդհանուր Ռուսաստանի ընդհանուր քաղաքական կուրսի մեջ են մտնում: Եվ պատահական չէ, որ վերջերս Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստում Պուտինն ասաց, թե իրենք ոչ մի ռազմաքաղաքական բլոկի անդամ չեն, որ ՀԱՊԿ-ը՝ որպես այդպիսին, առանձին երկրների ընդհանուր նպատակներին միտված ռազմաքաղաքական միավոր չէ, իրենք էլ հենց այդպես պատկերացնում են և չեն էլ թաքցնում ու արտահայտվում են: Այնպես որ, Ղարաբաղյան կոնֆլիկտում այսօր պետք է խոսել Ռուսաստանի ներգրավման մասին, բայց ոչ ՀԱՊԿ-ի:

-Ռուսական գրեթե բոլոր պրոյեկտներում Հայաստանը ներգրավված է։ Արդյո՞ք ադեկվատ պատասխան ստացավ Հայաստանը՝ որպես ռազավարական գործընկեր, այս օրերի ընթացքում:

-Սպասել, որ մատ թափ տալու քաղաքականություն կվարի Ռուսաստանը Ադրբեջանի հանդեպ՝ անտեղի է, որովհետև ինքը մեկ խնդիր ունի՝ ինչպես Ադրբեջանին բերի իր դաշտ այնպես, ինչպես Հայաստանն է գտնվում: Բոլորի համար ակնհայտ է՝ Հայաստանը ինչ մեծ կախվածության մեջ է գտնվում Ռուսաստանից: Հիմա եթե այդ մատ թափ տալը իր շահերի մեջ է մտնում՝ դա կարող է երբևէ լինել, բայց վերջին ամիսներին բլիթի քաղաքականությունն է կիրառվել, և մենք դա պետք է արձանագրենք, իրենք սիրաշահելու խնդիր են փորձել լուծել՝ զենքի վաճառքը և ռուս-ադրբեջանական ինտենսիվ ռազմական, քաղաքական, տնտեսական կապերը ցույց են տվել, որ իրենք բլիթի մարտավարությունն են ընտրել, ինչը երևաց այս իրադարձությունների ժամանակ:

Առհասարակ չեմ կարծում, որ ճիշտ է սպասել, թե մեկ ուրիշը քո փոխարեն կգա, մատ թափ կտա քո թշնամու վրա կամ հակամարտության մյուս կողմում գտնվողին ծանրակշռի խոսք կասի: Եթե նման բաներ լինում են՝ ցանկացած երկիր դա անում է իր շահերից ելնելով: Այսօր նման քայլերի բացակայությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը շարունակում է առաջ տանել սիրաշահելու քաղաքականությունը:

-Ուրբաթ օրը երկու նախագահները կհանդիպեն Սոչիում, մենք նորից տեսնելու ենք սիրաշահելո՞ւ քաղաքականություն: Ի՞նչ ակնկալիքներ կան այդ հանդիպումից:

-Երկու կողմերի միջև եղած խնդիրներն այնքան բարդ են և չլուծվող, որ անգամ երկու նախագահների համատեղ հանդիպման հնաարավորությունը թույլ չի տալիս, և հարկ կա, որ Պուտինը առանձին հանդիպի նախագահների հետ: Կարծում եմ՝ դրանից հետո կփորձեն եռակողմ ֆորմատով հանդիպում կազմակերպել: Անձամբ մի ակնկալիք ունեմ՝ լինի այն հանդիպումը, ինչ եղավ Կազանում մի քանի տարի առաջ, որից հետո տարածաշրջանը խաղաղ շարունակեց իր գոյությունը: Պետք է ակնկալել ստատուս քվոյի պահպանում այս պահին, որից հետո ի հայտ կգա բոլորովին այլ իրավիճակ, երբ Ադրբեջանը կզրկվի իր վերջին փաստարկից, գործիքից, մեխանիզմից՝ պատերազմի շանտաժից: Վերջին դիվերսիաները ապացուցեցին ադրբեջանական բանակի շատ թույլ պատրաստվածության աստիճանը, և Սոչիի այս հանդիպումից հետո արդեն նաև աշխարհում կիրառվող նրա զենքը պատերազմի վերսկսման մասին առ ոչինչ կդառանա իր հանրության համար:

Պատերազմի վտանգ կա, բայց այն ռուսական ռազաքաղաքական շահերի մեջ է պարփակված:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում