Մարտի 23-ին` ժամը 12.40-ի սահմաններում, Երևանի պետական համալսարանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ մի անհայտ քաղաքացի զանգահարել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանին և հայտնել, որ ֆակուլտետի շենքում ռումբ է տեղադրված:
Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության, ԱԱԾ, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:
Ժամը 14.30-ին պարզվել է, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը:
Ձեռնարկվում են միջոցառումներ կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ ոստիկանություն