Tuesday, 16 04 2024
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը Ազատության հրապարակում

Հարգելի հայրենակիցներ,

Այսօր իմ համաքաղաքացիներից մեկն ինձ նամակ է գրել` ասելով, որ իմ ընտրած քաղաքացիական ահազանգի անվանումը սխալ է, պետք է լիներ «Ծոմ առ արդարություն»: Բոլոր դեպքերում զորակցական այս լուռ հավաքն այնքան էլ լուռ չէր, քանի որ մեր պատգամավորները շատ դիպուկ և համապարփակ ելույթներ ունեցան: Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել մեր բոլոր այն համաքաղաքացիներին, հայրենակիցներին, մտավորականներին, քաղաքական գործիչներին և շարքային հայերին ու հայաստանցիներին, ովքեր սրտաբուխ, առանց կոչի, առանց հրավերի, առանց քարոզչության կամ այսպես ասած` PR-ի, զորակցել են ինձ և իմ ընտանիքին մեզ համար փորձության այս օրերի ընթացքում:

Ոչ մեկի համար սա հեշտ որոշում և ընթացք չէ: Կարող եմ ասել, որ ինձնից շատ առավել մտատանջվում, տառապում են թե՛ իմ ընտանիքի անդամները` Լոս Անջելեսից մինչև Երևան, իմ գործընկերները, կուսակիցները, բարեկամները և թե՛ բյուրավոր հայաստանցիներ, շարքային քաղաքացիներ, ովքեր այս 7 օրերի ընթացքին այցելել են ինձ` Ազատության այս քաղաքացիական հավաքատեղին` զորակցելու, աջակցելու, տարհամոզելու ինձ, ինչպես պաստառն է ներկայացնում` խնդրելով, որ ես ավարտեմ ծոմը և հացադուլը:

Ես չեմ ուզում որևէ մեկին անհանգստություն, տանջանք և ցավ պատճառել: Ես գիտեմ, որ մտահոգություններն անկեղծ են, որ պայքարի այլ եղանակներ կան, բայց ինչպես «Ժառանգության» խորհուրդը մարտի 13-ին որոշեց, մենք մեր ամբողջական պայքարը շարունակելու ենք ի կատար բոլոր հնարավոր եղանակներով` Ազգային ժողովի ամբիոնից մինչև հրապարակ: Այդ որոշումից երկու օր անց ես և մենք միասին արդեն հրապարակում էինք: Եվ չկա որևէ ստեղծագործական թռիչք կամ ավելորդ դիվանագիտություն, սա իսկապես ժողովրդի, Հայաստանի հասարակության շնորհքն է, իր սահմանադրական իրավունքի իրացման վճռականությունը: Իմ մեծագույն պատիվն է, որ ես մասնակիցն ու վկան դարձա, թե ինչպես մեր ժողովուրդը մեր օրերին վերատիրացավ իրեն պատկանող այս հրապարակին:

Ձեզ շնորհակալություն հայտնելուն զուգահեռ` ուզում եմ անդրադառնալ բոլոր նրանց` քաղաքացիներին, քաղաքական ուժերին, հեռուստաընկերություններին, մտավորականներին, ովքեր ինձ այցելելով` խնդրել են, որ ես արդեն ավարտեմ ազատության համար իմ քաղաքացիական այս ծոմը: Ես հասկանում եմ` այդ առաջարկները, այդ խնդրանքները, այդ արցունքները խիստ հիմնավորված են. Աստված մեկ անգամ է մեզ կյանք տալիս, և դա մենք արժանվույն պետք է գնահատենք, միաժամանակ` այդ աննախադեպ օրհասական իրավիճակը, որի մեջ մենք ապրում ենք և որը սպառնում է Հայաստանին: Ապագան և ազատությունը, անվտանգությունը և մրցունակությունն այս աշխարհում պարզապես ստիպում են, որ մեկ-մեկ մենք դիմենք այնպիսի քայլերի, որոնք կարող են համարվել ոչ ստանդարտ:

Այս դեպքում դուք լավ գիտեք, թե որոնք են հայ ժողովրդի, մեր բոլորիս, ինչպես նաև «Ժառանգության» քաղաքական պահանջները, որոնց ես միանում եմ լիովին և առանց վերապահության:

Եթե որևէ պաշտոնյա տարակուսում է, կասկած ունի, թե ինչու ենք մենք այստեղ հավաքված, թող վերընթերցի այդ պահանջները: Դրանից հետո, եթե մեկնաբանության խնդիր ունենան, թող համենան այստեղ, և ես սիրով կբացատրեմ իրենց այս ծոմի, մեր հավաքի և Ազատության հրապարակի պահանջի բովանդակությունը:

Պայքարը շարունակվելու է, որովհետև իմ ակնկալիքը, մեր պահանջը ոչ միայն գործող իշխանությունից է, թեև կսպասենք մինչև վերջին պահը` ակնկալելով իրենց շինիչ և արմատական լուծումներն այսօրվա բոլոր խնդիրներին: Առավել կարևորը մեր ժողովրդի և հասարակության այն հավատքն է, որ ինքն է քաղաքական, քաղաքացիական, իրական տերը իր իրավունքների, իր ազատությունների, իր հրապարակների ու քաղաքական իր օրակարգի: Նույնպես և` մեր երեխաների ապագայի:

Ժամանակները հասունացրել են այս պահը, և արդեն անցել են այն ժամանակները, երբ որևէ գործիչ կամ կուսակցություն, իշխանություն կամ ընդդիմություն պետք է ժողովրդին հրամայեն` ինչ-որ բան անել: Առաջիկա շաբաթները, ամիսները պահանջում են, որ հայոց հասարակությունը, դրա հետ մեկտեղ` Հայաստանի ընդդիմությունն ամբողջությամբ վերցրած գտնեն հարատև, նպատակասլաց պայքարի համակարգված եղանակներ, ընդհանուր եզրեր, որովհետև սա է ժողովրդի պահանջը, սա է ժողովրդի իմաստությունը, և արդեն բավ է` թերթերի էջերից անուղղակի եղանակներով, ասեկոսեների, բամբասանքների, զրպարտանքների ոգով մեկը մյուսի նկատմամբ փորձի միավորներ վաստակել` դրանով արհամարհելով ժողովրդի պահանջը և քաղաքական պահի լրջությունը:

Շարունակելու ենք մեր պայքարը, որովհետև «Ազատության ծոմի» այս 7 օրերի ընթացքում մենք տեսել ենք միասին, և ես էլ այստեղ նստած ավելի սահմանափակ իմ դիտանկյունից, հասարակական գիտակցության մի շատ կարևոր փոփոխություն` հասարակության իրավատիրության, կամքի, ոգու նոր ծիլեր, երիտասարդության ակտիվացման, մասնակցության հրամայական, երկրին պատկանելու և տիրանալու նոր մղումներ: Սա բավարար չէ իհարկե, բայց այն, ինչ մենք տեսել ենք այսօր այս հրապարակում, Հայաստանի ողջ տարածքով և անգամ համացանցում` ցույց է տալիս, որ այս փոքրիկ, համեստ սերմերը ծլարձակում են, որպեսզի ծաղկեն, հունձք տան հաջորդ սերնդի համար:

Պայքարը կշարունակվի այս հրապարակում այնքան օրեր ու շաբաթներ, որքան Աստված ինձ ուժ և կարողություն կտա և ինձնից շատ ավելի կարևոր` հրապարակից դուրս բոլոր ամբիոններում, ասպարեզներում, ատյաններում և այլ հարթակներում` գյուղում և քաղաքում: Որովհետև այսօր դրված են մեր սեղանի, մեր ասպարեզի, մեր նժարի վրա Հայաստանի և հայ քաղաքացու արժանապատվությունը, ազատությունը, վաղվա օրը և, ընդհանուր առմամբ, Հայաստանի անվտանգությունն ու ազգային շահը: Մեր ազգային շահը, ինչպես նաև քաղաքացու իրավունքը արդեն վտանգի տակ են: Հարցը հարուցված է, և այդ հարուցված հարցի պատասխանը մենք տալու ենք միասին Ազատության` մեզ պատկանող այս հրապարակից մինչև Հայաստանի ամենահեռավոր սահմանները:

Ես կրկին իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեր տևական զորակցության համար: Ես Ձեզ մի փոքր ևս պիտի տանջեմ` չգիտեմ որքան, և խնդրում եմ չհուսահատվել, ապավինել միմյանց, չտխրել, որովհետև սա է մեր անցնելիք ճանապարհը: Այն մեկն է և տանելու է դեպի ժողովրդաիշխանություն և հայ ազգի հաղթանակ:

Շնորհակալություն:

22.03.2011

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում