Հայաստանի լավագույն շախմատիստ Լևոն Արոնյանը Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում ընթացող 20-րդ և վերջին Amber մրցաշարի նախավերջին` 10-րդ տուրում առավելության հասավ բուլղարացի Վեսելին Թոփալովի նկատմամբ և վաստակած 14.5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արոնյանից «Կույր» շախմատի պարտիայում 60 քայլ պահանջվեց մրցակցին պարտության մատնելու համար: Արագ շախմատի պարտիայում կողմերը 37 քայլ հետո համաձայնեցին կիսել միավորը:
Երկրորդ տեղում ընթացող Մագնուս կարլսենը նույնպես հաղթեց 1.5-0.5 հաշվով: Այս տուրում նորվեգացու մրցակիցը Անատոլի Գրիշչուկն էր:
Այսպիսով, Աշխարհի երրորդ շախմատիստ հայազգի Լևոն Արոնյանը վերջին տուրի երկու պարտիաներում 1,5 միավոր վաստակելու պարագայում անկախ մրցակիցների ցուցադրած արդյունքներից կհռչակվի չեմպիոն:
10-րդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Կույր» շախմատ
Գելֆանդ – Գիրի 0-1
Անանդ – Հաշիմով 1/2
Կարյակին – Նակամուրա 1/2
Կրամնիկ – Իվանչուկ 1/2
Արագ շախմատ
Գիրի – Գելֆանդ 1/2
Հաշիմով – Անանդ 0-1
Նակամուրա – Կարյակին 1/2
Իվանչուկ – Կրամնիկ 1/2
10-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1. Արոնյան 14.5
2. Կարլսեն 13.5
3. Անանդ 11
4. Իվանչուկ 10.5
5. Գրիշչուկ 10
6. Գելֆանդ 9.5
7. Նակամուրա 9.5
8. Հաշիմով 9.5
9. Թոփալով 9
10. Կարյակին 9
11. Կրամնիկ 7
12. Գիրի 7