Wednesday, 24 04 2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Սոչի՝ Փարիզի փոխարեն կամ նոր պատերազմ Հրվ․ Կովկասու՞մ

Ուկրաինական ճգնաժամի սրման ֆոնին հետխորհրդային տարածությունում իր մասին հիշեցրեց թոշնած հակամարտություններից մեկը: Անցյալ շաբաթ Լեռնային Ղարաբաղում հայ և ադրբեջանական զինվորների միջև տեղի ունեցան բախումներ, որոնց հետևանքով զոհվեց շուրջ 15 ադրբեջանցի և 5 հայ զինվոր, տասնյակ զինծառայողներ վիրավորվեցին: 1994թ. արձանագրությունների ստորագրումից հետո հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր բազմիցս գրանցվել են: Սակայն վերջին դեպքը թերևս դարձավ ամենախոշորը վերջին մի քանի տարիների ընթացքում, ուկրաինական Pravda պորտալի բլոգում գրում է «Ազատություն» ռադիոկայանի ֆրանսիական ծառայության քաղաքական մեկնաբան Հեղինե (Ելենա) Գաբրիելյանը:

Քանի դեռ սահմանին բացակայում է չեզոք գոտի և միջազգային դիտորդներ, դժվար է որոշել, թե ով է առաջինը սկսել կրակը: Կողմերը շարունակում են միմյանց մեղադրել սադրանքների մեջ: Ակնհայտ է, որ աճում է սպառնալիքը, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Ուստի հարցը, թե ով է այն վերահսկում, կրկին հայտնվել է ԶԼՄ-ների և փորձագետների կիզակետում:

1997թ. հետո Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը: Սակայն այս տարիների ընթացքում բացի կողմերին հրադադարի ռեժիմը պահպանելու կոչերից և իրավիճակի սրման դեպքում մտահոգություն հայտնելուց՝ խմբին այդպես էլ չի հաջողվել էական արդյունքներ գրանցել հակամարտության կարգավորման գործում, որը արդեն վաղուց վառոդի տակառի է վերածվել Եվրոպայի ու Ռուսաստանի կողքին:

Հուլիսի 22-ին համանախագահներն առանձին հանդիպումներ ունեցան երկու երկրների արտգործնախարարների հետ, բայց, ամենայն հավանականությամբ, նրանց բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել չհաջողվեց: Ու մինչ շարունակվում է պատերազմն Ուկրաինայում, արևմտյան երկրների կողմից գնալով հաճախակի են դառնում այնպիսի հայտարարություններ, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է առաջնային դառնա: Այս մասին նախկինում ասել է ինչպես Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրխգալտերը՝ ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը, այնպես էլ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Փարիզում երկու նախագահների հանդիպում կազմակերպելու փորձ ձեռնարկեց նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 11-13-ին Հարավային Կովկաս կատարած իր այցի ժամանակ: Դա, ի դեպ, համընկավ հրադադարի ստորագրման 20-ամյակի հետ, ինչի առիթով Ֆրանսիայի նախագահը հերթական անգամ հիշեցրեց, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Լրագրողների հետ զրույցում, ուրվագծելով իր այցի շրջանակն ու նպատակը, Օլանդն իր ելույթը սկսեց հետևյալ արտահայտությամբ. «Այս դեմարշն ուղղված չէ որևէ մեկի դեմ»: Ակնհայտ է, որ այդ արտահայտությունն ուղղված էր ոչ թե որևէ մեկին Հարավային Կովկասում, այլ հենց Վլադիմիր Պուտինին, որն այդ տարածաշրջանը համարում է իր հետաքրքրությունների գոտի և, դատելով ուկրաինական, իսկ ավելի վաղ վրացական ճգնաժամերից, շատ ցավոտ է ընդունում, երբ իր գործընկերներից մեկը փորձում է փոխել իր երկրի զարգացման ուղին: Ըստ երևույթին ֆրանսիացնիներին այդպես էլ չհաջողվեց համաձայնության հասնել հանդիպման շուրջ՝ դատելով այն բանից, որ Օլանդի այցին որևէ հայտարարություն չհետևեց, գրում է Գաբրիելյանը: Ավելի ուշ խոսք էր գնում, որ Ալիևն ու Սարգսյանը կարող են հանդիպել Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում:

Սակայն հակամարտության կտրուկ սրումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շտապեց հայտարարել, որ Սոչիում Ռուսաստանի նախագահը առանձին հանդիպումներ կունենա երկու երկրների նախագահների հետ, և, ամենայն հավանականությամբ, կանցկացվի նաև եռակողմ հանդիպում:

Այսպիսով, Վլադիմիր Պուտինը, օգտվելով ստեղծված լարված իրավիճակից, որոշեց հանդես գալ հրշեջի դերում և մի հարվածով երկու նապաստակ խփել: Նախ, հասկացնել Արևմուտքին (որը Պուտինին ընկալում է որպես Ուկրաինայի դեմ ագրեսոր), որ ինքը կարող է ստանձնել խաղաղարարի դեր: Երկրորդ, առանձին-առանձին նախագահների հետ համաձայնութան գալ ռազմավարական կարևոր հարցերի (էներգետիկ համագործակցություն, եվրասիական ինտեգրացիա և այլն) հարցերի շուրջ: Երրորդ, դաս տալ Վրաստանին՝ ցույց տալով, թե «ով է տանտերը»: Չէ՞ որ պատահական չէ, որ հանդիպման օրն ընտրված է օգոստոսի 8-9-ին, երբ նշվում է Ռուսաստանի և Վրաստանի միջև պատերազմի տարելիցը:

Փորձագետների շրջանում չեն բացառում, որ բանակցություններում կարող է բարձացվել հակամարտության գոտում ռուս խաղաղապահներ մտցնելու հարցը: Ոմանք կարծիք են հայտնում, որ Մոսկվան փորձում է Ադրբեջանին ներքաշել Եվրասիական միության մեջ՝ ի հաշիվ Հայաստանի կողմից տարածքային զիջումների մասին համաձայնության: Այստեղ հարկ է հիշեցնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս կատարած այցը Ղազախստան, որտեղ նա հանդիպեց որ ղազախ գործընկերոջ հետ: Անկհայտ է, որ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման հարցը: Մայիսի 29-ին ԵՏՄ համաձայնագրի ստորագրման ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Հայաստանին առաջարկեց Մաքսային միությանը միանալ առանց Ղարաբաղի: ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեչեխինը կարծում է, որ Ղարաբաղը կարող է հիմնաքար դառնալ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության հարցում. հնարավոր սցենար կարող է լինել այդ կազմակերպությանը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի անդակացությունը, որպեսզի «Հայաստանի կողմից բարիդրացիական հարաբերությունների երաշխիք լինի Ռուսաստանը, իսկ Ադրբեջանի կողմից՝ Ղազախստանը»:

Ակնհայտ է, որ Սոչիի վերաբերյալ բացի այլ աշխարհաքաղաքական կանխատեսումներից և ենթադրություններից՝ գլխավոր հարցն այն է, թե կհաջողվի արդյոք կայունացնել իրավիճակը հակամարտության գոտում, և ինչպես իրեն կդրսևորի Արևմուտքը: Չնայած Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հռետորաբանությանն արդեն վաղուց փոխարինելու է եկել դիվանագիտությունը, դա լայնածավալ ռազմական գործողությունների չի հանգեցրել, չնայած պատերազմելու պատրաստակամության մասին խոսում են թե՛ մի, թե՛ մյուս կողմից, իսկ շփման գծում զինվորներ են զոհվում, գրում է հեղինակը:

Ամենայն հավանականությամբ, բանը պատերազմին չի հասնի, սակայն անհրաժեշտ է ոչ միայն դա կանխել, այլև թույլ չտալ նման միջադեպերի կրկնությունը: Դրա համար հարկավոր է պայմանավորվածություն ձեռք բերել շփման գծում դիպուկահարներին հետ քաշելու վերաբերյալ և մեխանիզմներ մշակել հրադադարի ռեժիմն ամրապնդելու համար: Սակայն հազիվ թե տարածաշրջանում առանցքային գործընկերները և դերակատարները համաձայնվեն, որպեսզի նման մեխանիզմ դառնա ռուս խաղաղապահների ներկայությունը: Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ. Հանդիպումը տեղի է ունենում ոչ թե Վիենայում, Փարիզում կամ Նյու Յորքում, այլ Սոչիում, ինչպես որ եղավ 2012թ.: Դրան չեն մասնակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք անգամ չայցելեցին տարածաշրջան 1994թ. հետո ամենախոշոր դեպքից հետո: Իսկ Ռուսաստանն այդ ընթացքում ամենայն հավանականությամբ մենիշխանություն է ձեռք բերում հակամարտության կարգավորման գործում և փորձում է ստեղծել մեկ միջնորդի ձևաչափ, եզրափակում է Գաբրիելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում