Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին

Սոչիում, թե Փարիզում՝ կարևոր է, որ հանդիպումը կայանա. Քեթրին Լիչ

Մեզ համար կարևոր է, որ Սոչիի հանդիպումը կայանա՝ անկախ նրանից՝ Սոչիո՞ւմ է, թե՞ Փարիզում: Այսօր մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը՝ անդրադառնալով Սոչիում վաղը նախատեսվող Սարգսյան-Ալիև հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո:

Նա նշեց, որ շատ շնորհակալ է ՀՀ պաշտպանության նախարարին, որը հնարավորություն տվեց հանդիպման համար, և ինքը կարողացավ խոսել իր հետ ու հասկանալ այն պատճառները, որոնք նպաստել են բռնության ալիքի այս բռնկմանը:

«Ինչպես գիտեք՝ երկուշաբթի դեսպանատունը մամլո հաղորդագրություն տարածեց, և մենք մեծապես ցավում ենք, որ վերջին 20 տարիների ընթացքում սա ամենամեծ թվով զոհերի արձանագրման դեպքն էր, և կցանկանայինք մեր ցավակցությունները հայտնել այն ընտանիքներին, որոնց երիտասարդ որդիները զոհվել են այս բախումների ընթացքում:

Միակ բանը, որ մենք կարող ենք անել, այն է, որ աջակցենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և միևնույն ժամանակ այդ ջանքերի շնորհիվ նաև նախագահ Ալիևի և նախագահ Սարգսյանի հանդիպմանը, որը տեղի կունենա Սոչիում, և գիտենք, որ նախագահ Սարգսյանն արդեն մեկնում է Սոչի:

Այս հանդիպման արդյունքում հնարավոր կլինի լարումը թեթևացնել և ցրել»,- նշեց Քեթրին Լիչը:

Հարցին, թե հանդիպումը նախատեսված էր Փարիզում, Ֆրանսուա Օլանդի առաջարկի համաձայն, այնինչ այն կազմակերպվում է Սոչիում, ինչպե՞ս դա կմեկնաբանի, պատասխանեց, որ Սոչիի հանդիպումը վաղուց սեղանին է եղել, և սա ինչ-որ նոր զարգացում չէ: Նրա կարծիքով՝ այս պահին մեզ համար շատ ավելի կարևոր է, որ հանդիպումը տեղի ունենա՝ անկախ նրանից, թե որտեղ է տեղի ունենում՝ Սոչիո՞ւմ, թե՞ Փարիզում, և որ նախագահները կարողանան գալ համաձայնության, որի արդյունքում կթեթևանա լարվածությունը:

«Հավանաբար ծանոթացել եք հաղորդագրությանը, որը տարածել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը, որը մեծապես խրախուսում ու քաջալերում է Սոչիի հանդիպումը: Հետևաբար բոլորս սպասում ու աջակցում ենք այդ հանդիպմանը»,- ասաց դեսպան Քեթրին Լիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում