Wednesday, 24 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին

Լևոն Թոքմաջյանն այսօր գուցե չքանդակեր Կճոյանին

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի համար, ըստ ամենայնի, «Բենթլի» մեքենայի ձեռքբերումից հետո այնքան էլ անհոգ, երջանիկ ժամանակներ չեն:

Նա, իհարկե, դադարել է լրագրողների հեռախոսազանգերին պատասխանել, քանի որ, ինչպես ասում են, տառապանքը փորձ ունի, մյուս կողմից, հավանաբար նա փորձում է վերլուծել գլխով անցածը` ունենա՞լ «Բենթլի», թե՞ ոչ…: Ու մինչ նա մտածմունքների մեջ է (իսկ իրականում մտածելու շատ բան ունի), Մաշտոցի անվան դպրատանը Տրդատ Երրորդ Մեծի, Գրիգոր Լուսավորչի քանդակների կողքին «հանգչում» է նաեւ քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի կողմից քանդակված Մեսրոպ Մաշտոցը` Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի «կերպարանքով»: Ի՞նչ է իրականում մտածել քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, երբ Տրդատ Երրորդ Մեծի, Գրիգոր Լուսավորչի կողքին որոշել է քանդակել Մեսրոպ Մաշտոց` Նավասարդ Կճոյանի կերպարանքով, կամ մի՞թե այդքան նման են Մեծն Մաշտոցն ու Նավասարդ Կճոյանն իրենց հեղինակությամբ եւ ի վերջո` վաստակով:

Քանդակագործ Լեւոն Թոքամջյանից փորձեցինք ստանալ այս հարցերի պատասխանը: Ըստ նրա` երբ 1996թ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նշանակվել է նորաստեղծ Արագածոտնի թեմի առաջնորդ, դա համընկել է իր` այնտեղ քանդակներ կերտելու ժամանակահատվածի հետ: Այն ժամանակ, պատմում է քանդակագործը, իրենք աշխատում էին միասին, ամեն օր շփվում էին իրար հետ, եւ ինքը նմանություն է տեսել Կճոյանի եւ Մաշտոցի միջեւ: Այսօր Մաշտոց-Կճոյան մարմարյա արձանը տեղադրված է դպրատան երրորդ հարկում: Իսկ նախաձեռնությունը եւ Կճոյանին քանդակելու ցանկությունը քանդակագործը խոստովանում է, որ իրենն է եղել. «Սահակ Պարթեւին քանդակել եմ հանգուցյալ Գարեգին Առաջինի պորտրետով, Մեսրոպ Մաշտոցին էլ նմանեցրի Նավասարդին: Ես որպես Կճոյան չեմ քանդակել, քանդակել եմ որպես Մեսրոպ Մաշտոց», – նշեց քանդակագործը` սեփական օրինակ բերելով, երբ Էդուարդ Իսաբեկյանը քանդակել է Սասունցի Դավիթ, այն ժամանակ Լեւոն Թոքմաջյանին է դիմել (առատ մազեր, մարմին ուներ) Սասունցի Դավթի կերպարը ստանալու համար, հիմա ինքն էլ Նավասարդ Կճոյանին որպես Մաշտոց է ներկայացրել եւ նմանություններ գտել: Իսկ Նավասարդ Կճոյանին արժե՞ր քանդակել Մեսրոպ Մաշտոցի կերպարանքով` Լեւոն Թոքմաջյանն ասում է, որ այնպես չէր` արժեր, թե ոչ, որ ինքը նրան որպես Կճոյան չի քանդակել, այլ Մեսրոպ Մաշտոց. «Նրան, որ նայում եք, կարծես Մեսրոպ Մաշտոցը լինի, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Եվ հետո 15 տարի առաջ եմ արել… ես կերպարներն ընտրում եմ, ինձ ոչ մեկը չի պարտավորեցնում»:

Քանդակագործը ասում է, որ հիմա ինքն իրեն հարց կտար` արդյո՞ք նա արժանի է, որ ինքը նրան քանդակի: Այնուամենայնիվ, ինչ-որ բան այս տարիների ընթացքում նրա նկատմամբ փոխվե՞լ է, Լեւոն Թոքմաջյանը պատասխանում է. «Կարող է եւ փոխվել է, այսօր գուցե վերապահումով մոտենայի` հիմա կքանդակեի, թե չէի քանդակի, այն ժամանակ ուրիշ էր, մարդկային հարաբերություններն այն ժամանակ բոլորովին ուրիշ էին, թեեւ նա ինչ-որ ցուցահանդեսներ, հայանպաստ բաներ է անում, իսկ որպես քանդակագործ` ես նրա կերպարի մեջ նմանություն գտա, ես շողոքորթություն չեմ արել, պարզապես կերպարներ եմ փնտրել, խնդիրը սրա մեջ է»: Քանդակագործն ասում է` հիմա եթե Նավասարդ Կճոյանը շքեղ մեքենա ունի, ինքն ինչ անի. «Ես մեքենա չունեմ, նա ունի: Ես մի անգամ գնացի նրա մոտ, երբ Արարատյան թեմի առաջնորդ դարձավ, ասացի` սրբազան, հիմա ո՞նց է, նա ասաց` այն ժամանակ ես հողատարածք ունեի, այսօր, ասում է, ես ոչինչ չունեմ, հիմա ես ինչ իմանամ` ունի-չունի», իսկ մեր այն հարցին` արդյո՞ք քանդակագործը որեւէ վայրկյան կասկածում է, որ Նավասարդ Կճոյանը չունի, ասում է` ինչի մենակ նա ունի՞, ամբողջ Հայաստանը միլիոնատերերի եւ աղքատների միջեւ է բաժանված, որ միլիոնատերը միլիոնատեր է մնում, աղքատը` աղքատ: Նա նշեց, որ ինքը այն ժամանակ նմանություն է տեսել, քանդակել է, պետք չէ, որ դրանով իրեն գցենք անիվի տակ, ինչո՞ւ ենք իրեն այդ անիվի տակ գցում, որ ինքը քարը վերցրած տաշում է, ինչո՞ւ են իրեն խառնում այդ ամենի հետ: «Արգենտինայում եղա, շահեցի «Ոսկե բանալի», Հայաստանի պատիվը բարձր պահեցի, ես տեսնում եմ ուրիշ տեղեր ինչպես են ապրում արվեստագետները, այնինչ մեզ մոտ լավ չեն ապրում, այ սենց իրար միս են ուտում, ինչի՞ եք դուք բամբասում, փոխանակ ուրախանաք, որ ես այսօր այդպես ոգեւորված աշխատում եմ, գնում եմ աշխարհեաշխարհ հայոց պատիվն եմ բարձր պահում, բայց այսօր հա կծում են ու կծում, բայց մինչեւ ե՞րբ»:

Հետո նորից անդրադառնալով Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, նրա գործունեությանը` Լեւոն Թոքմաջյանը նկատեց, որ մեկ-մեկ լավ ցուցահանդեսներ է կազմակերպում, համերգներ, այսինքն` այն, ինչ իրենք տեսնում են, լավ է, բայց խոստովանում է, որ բաներ կան, որ ինքը չի տեսնում: Իսկ երկրի ընդհանուր բարոյալքումից նրա հետ խոսե՞լ եք` պատասխանեց, որ այդքան երկար չեն խոսել իրար հետ. «Ինձ թվում է` Կճոյանը որպես անձնավորություն ուրիշ է, որպես հոգեւոր առաջնորդ` ուրիշ է (ես նրա հոգեւոր առաջնորդի գործերի մեջ չեմ խառնվում), շքեղ մեքենա ո՞վ չունի, սաղ էլ ունեն»:

Այնուամենայնիվ, Լեւոն Թոքմաջյանը նշեց, որ Նավասարդ Կճոյանը առնական հայ տղամարդ է, եւ եթե պատվիրեին, կքանդակեր:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում