Tuesday, 23 04 2024
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել

Կբացվի Լևոն Գուլյանի գործը

Առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ Հովհաննես Թամամյանի առնչությամբ, ով 2011թ. փետրվարի 25-ին հեռացվել էր համակարգից:

Հիշեցնենք, որ ազատման հիմնական պատճառը եղել էր այն, որ Հ.Թամամյանի անմիջական ցուցումով սպանության մեղադրանք էր բարդվել ԱԺ նախագահի նախկին խորհրդական Հովհաննես Շահինյանի քրոջ որդու վրա: Այժմ իշխանությունները որոշել են, Հովիկ Թամամյանի դեմ պատրաստվող քրեական գործերին համալրել վերջին տարիների ամենաաղմկահարույց գործերից մեկը` Լևոն Գուլյանի «ինքնասպանության» գործը, որին հարցաքննողը եղել է Հովիկ Թամամյանը։

Հիշեցնենք, 2007 թ–ի մայիսի 12–ին Լևոն Գուլյանը մահացել է ՀՀ Ոստիկանության շենքում, ուր նա հրավիրվել էր ցուցմունքներ տալու՝ որպես սպանության վկա: 2007թ.-ից ի վեր այս գործը հասարակական քննարկումների ուշադրության կենտրոնում է եղել, անցկացվել են բազմաթիվ ակցիաներ, միջոցառումներ և մամլո ասուլիսներ, որոնց պահանջն էր պարզել ճշմարտությունը։ Մարդը մուտք է գործել Ոստիկանության շենք և այլևս այնտեղից դուրս չի եկել։

Մայիսի 9–ին Պարոն Գուլյանը ականատես էր եղել մի քանի տղամարդու միջև վեճի, որն ավարտվել է կրակոցներով և նրանցից մեկի սպանությամբ։ Դեպքը տեղի էր ունեցել Գուլյանին պատկանող ռեստորանի մոտակայքում։ Նույն օրը երեկոյան պարոն Գուլյանը և այդ ռեստորանի երկու աշխատակիցներ հրավիրվել էին Շենգավիթի ոստիկանության բաժին որպես սպանության վկա։ Այնտեղ Լևոնը գրավոր ցուցմունք է տվել այն ամենի մասին, ինչին ականատես է եղել, սակայն պահվել է ոստիկանության բաժնում մինչև մայիսի 10–ի ուշ երեկո։ Դրանից հետո նրան երկու անգամ թույլ են տվել տուն գնալ, սակայն պահանջել են, որ վերադառնա։

Երկու դեպքերում էլ Լևոն Գուլյանը ենթարկվել է պահանջին: Ըստ Գուլյանի ընտանիքի անդամների և ռեստորանի նշված երկու աշխատողների, բոլոր երեք վկաները քննչական գործողությունների ընթացքում ենթարկվել են հոգեբանական և/կամ ֆիզիկական բռնության։ Մայիսի 12–ին պարոն Գուլյանին տեղափոխել են ՀՀ Ոստիկանության շենք, չնայած այն փաստի, որ Շենգավիթի ոստիկանության բաժնի քննչական խումբը վստահեցնում է, որ բոլոր քննչական գործողությունները Լևոն Գուլյանի հետ ավարտվել էին։

Մայիսի 12–ին, ժամը 17.00–ի սահմաններում Գուլյանի ընտանիքին հայտնել են, որ նա մահացել է։ Ոստիկանությունից Լևոն Գուլյանի հարազատներին հայտնել են, որ Լևոնը երկրորդ հարկում գտնվող սենյակից փախուստի փորձ կատարելիս ընկել է պատուհանից և մահացել կամ էլ ինքնասպանություն է գործել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում