Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ասում են` որդու առեւանգումը հոր գործունեության հետ կապ չունի

Մարտի 16-ին Հովհաննես Տեր-Հարությունյանին առեւանգելու դեպքը, ամենայն հավանականությամբ, նրա հոր` Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազի նախկին տեղակալ Պերճ Տեր-Հարությունյանի գործունեության հետ կապ չունի:

Նման կարծիք են հայտնում վերջինիս ճանաչողները: Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` մարտի 18-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն էր զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ իր որդուն առեւանգել են: Օպերատիվ խումբը պարզել էր, որ զանգը ստացվել է Պտղնի գյուղի տարածքից, եւ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մարտի 18-ի կեսգիշերին ոստիկանները գյուղի` Ալբերտ Չիլինգարյանին պատկանող ամառանոցում հայտնաբերել էին Հովհաննես Տեր-Հարությունյանին` կապկպված վիճակում: Նա հեռախոսով հորը հայտնել էր, որ Ալբերտ Չիլինգարյանը եւ ոմն Ռաֆայել Աղամյան մարտի 16-ին առեւանգել են իրեն, բռնությամբ տարել Չիլինգարյանի տուն, փակել գետնահարկում, պահել երեք օր, խոշտանգել եւ գումարային պահանջներ ներկայացրել: Նրա համար հորից 5000 դոլարի փրկագին էին ուզել:

Առեւանգվածին հայտնաբերելուց մոտ մեկ ժամ անց Չիլինգարյանի տան մոտ հայտնաբերվել եւ բերման էր ենթարկվել նախկինում չորս անգամ դատապարտված Ռաֆայել Աղամյանը: Նրա մոտ հայտնաբերվել էր առեւանգվածի անձնագիրը: Աղամյանին բերման ենթարկելուց րոպեներ անց հայտնաբերվել եւ ձերբակալվել էր նաեւ Ալբերտ Չիլինգարյանը: Նրա մեքենայի զննությամբ հայտնաբերվել էր շերեփ, թափանցիկ լուծույթ պարունակող ներարկիչ: Չիլինգարյանը հայտնել էր, որ շերեփը թմրանյութ պատրաստելու համար է, իսկ ներարկիչի պարունակությունը քացախաթթվի անհիդրիդ է: Խուզարկություն էր կատարվել նաեւ Չիլինգարյանի տանը:

Ավտոտնակից հայտնաբերվել էր քացախաթթվի անհիդրիդ պարունակող տարա, իսկ գետնահարկից` սղոցաձեւ դաստակալով դանակ, որով վնասվածքներ էին հասցվել առեւանգվածին: Մեր տեղեկություններով, տուժողը վնասվածքներ էր ստացել ինչպես սուր կտրող-ծակող, այնպես էլ բութ գործիքներից` գլխի, դեմքի, ձախ ոտքի շրջանում: Նրա առողջական վիճակը փորձեցինք հորից` Պերճ Տեր-Հարությունյանից, պարզել, ով, մեր աղբյուրների փոխանցմամբ, թոշակի անցնելուց հետո, 2006թ.-ից փաստաբանությամբ է զբաղվում: Տեղեկանալով, որ իրեն «Ժամանակ» օրաթերթից են անհանգստացնում, նա հետաքրքրվեց, թե ով է իր հեռախոսահամարը տվել եւ հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել:

Մենք փորձեցինք մեր աղբյուրներից պարզել, թե առեւանգումը կարո՞ղ էր կապված լինել Պերճ Տեր-Հարությունյանի` դատախազական նախկին գործունեության հետ, – ասենք` «հին հաշիվներ», – կամ եղե՞լ են աղմկահարույց գործեր, որոնք գտնվել են նրա հսկողության տակ, եւ որոնց հանգուցալուծումը կարող էր «դուր չգալ» մեծ տրամաչափի ինչ-որ չինովնիկի եւ որդուն առեւանգելու պատճառ դառնալ: Նախկին դատախազին ճանաչողները դա գրեթե բացառում են` նշելով, որ Պերճ Տեր-Հարությունյանը մոտ 5 տարի է պաշտոնավարել Կենտրոնի դատախազի տեղակալի պաշտոնում եւ էությամբ շատ հանգիստ, ոչ խարիզմատիկ ու համեստ անձնավորություն է, պարզապես որդու չկշռադատված գործողությունների արդյունքում ժամանակ առ ժամանակ նման պատմությունների մեջ կարող է հայտնվել: Իսկ մինչ Կենտրոնի դատախազություն տեղափոխվելը նա աշխատել էր Հայաստանի հյուսիսային մարզերից մեկում եւ ծնունդով Ալավերդուց է:

Ինչեւէ, առեւանգման փաստով նախապատրաստված նյութերն ու առեւանգիչները հանձնվել էին ոստիկանության Արաբկիրի բաժին: Հետագայում տեղեկություններ հայտնվեցին մամուլում, որ նրանցից 43-ամյա Ալբերտ Չիլինգարյանը ոստիկանության նախկին աշխատակից է, նախկինում դատված, Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, իսկ Երեւանի բնակիչ, 47-ամյա Ռաֆայել Աղամյանը նախկինում մի քանի անգամ է դատապարտված եղել: Ի դեպ, տեղեկություններ կան, որ տուժողը` Հովհաննես Տեր-Հարությունյանը, եւս նախկին ոստիկան է, քննիչ եւ կաշառակերության համար դատապարտված է եղել:

Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը` մեր աղբյուրները չեն հերքում` նշելով, որ նման ինչ-որ պատմություն լսել են ու չեն բացառում, որ առեւանգումը կարող է 30-ամյա Հովհաննեսի ձեռնարկած հերթական անհաջող գործարքի արդյունքը լինել:

Նաեւ տեղեկացնենք, որ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով (մարդուն ազատությունից ապօրինի զրկելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով): Հավանաբար այս հոդվածին կավելանա եւս մեկը` թմրանյութ պահելը:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում