Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իշխանությանն ու ընդդիմությանը պետք է պարտադրվի անցնել առարկայական շփումների

Դատելով իշխանության ճամբարում առկա տրամադրություններից՝ կարելի է արձանագրել, որ իշխանությունն ունի իրենից մի մեծ աղետ վանած լինելու զգացողություն:

Հասկանալի է, որ, տեսնելով մարտի 17-ին Կոնգրեսի հանրահավաքի բազմությունը, իշխանությունը կարող էր լուրջ տագնապներ ունենալ, եւ հիմա կարող է թեթեւացած շունչ քաշել, քանի որ Կոնգրեսը չգնաց ռադիկալ գործողությունների, չհրահրեց ավելի ռադիկալ տրամադրություններ հասարակության շրջանում, այլ փորձեց զսպել դրանք: Իշխանությունը դա համարում է իր հաջողությունը, իր հանդուրժողության արգասիքը, իսկ Կոնգրեսն էլ դա համարում է իր հաջողությունը: Կան նաեւ գնահատականներ, թե դա երկուստեք հաջողություն է, եւ այդպիսով թե՛ իշխանությունը, թե՛ Կոնգրեսը, ըստ էության, հասել են փոխընդունելի մի տարբերակի, երբ ոչ մեկը իրեն լիարժեք հաղթող չի զգում, բայց նաեւ ոչ ոք իրեն պարտված չի զգում: Սակայն պետք է արձանագրել, որ այս պարագայում սրանք շատ հարաբերական եւ տեսական դատողություններ են եւ այդպիսին կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չի հասնի երկրի առաջ ծառացած արմատական հիմնախնդիրների լուծումները տեսնելու եւ շոշափելու ժամանակը:

Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ի հանրահավաքում ձեւակերպել է հստակ օրակարգ՝ բաղկացած 15 կետից: Այդ օրակարգը ներառում է հասարակական-քաղաքական կյանքի բոլոր կարեւորագույն հիմնախնդիրները: Առայժմ իշխանություն-ընդդիմություն տիրույթում այդ օրակարգը չի սկսել գործել: Համենայնդեպս, հասարակության համար դեռ տեսանելի չէ կոնկրետ համագործակցություն դրա շուրջ: Հետեւաբար, կողմերից որեւէ մեկի համար դեռ վաղ է խոսել հաղթանակի կամ պարտության, կամ փոխադարձ ընդունելի տարբերակի մասին: Ընդհանրապես, այդ մասին խոսելու իրավունք ունի միայն հասարակությունը, եւ քաղաքացիները պետք է արձանագրեն, թե ինչպիսին է իրավիճակը: Այդ իմաստով հասարակության համարժեք պահանջը, թերեւս, կարող է լինել այն, որ կողմերին պարտադրվի անցնել առավել առարկայական շփումների: Եթե այդպիսի շփումների պատրաստակամություն կա, ապա դրանք արդյունավետ կարող են լինել միայն առարկայական բնույթ ստանալու դեպքում, երբ իշխանությունն ու ընդդիմությունը խնդիրների մասին կխոսեն առավել կոնկրետ: Համենայնդեպս, միայն այդ դեպքում կարող է հաստատված կամ ուրվագծվող շփումը հանրային եւ պետական շահի տեսանկյունից լինել արդյունավետ եւ նպաստավոր:

Այդ պարագայում, երբ շփումը առարկայական է, օրակարգը՝ հստակ, հարցադրումները՝ կոնկրետ, հասարակությունն ինքը հնարավորություն է ստանում կառավարել պրոցեսը իր վերաբերմունքով եւ արձագանքներով, եւ այդ պրոցեսի արդյունքները մեծապես պայմանավորված են լինում հենց հասարակության ազդեցությամբ… Այդ հարցում առավել շահագրգռված պետք է լինի ընդդիմությունը, քանի որ իշխանության հետ հարաբերության տիրույթում ընդդիմության ուժը միայն ու միայն հասարակությունը կարող է լինել, գործընթացի հասարակական վերահսկելիությունը: Եթե դա չապահովվի, ապա մանիպուլյացիաների իշխանական զինանոցը օբյեկտիվորեն շատ ավելի մեծ է, եւ վաղ թե ուշ այն կարող է անել իր գործը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում