Խորհրդարանն այսօր օրվա վերջում սկսեց քննարկել Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին օրենքի նախագիծը, որը, սակայն, աշխատանքային օրվա ավարտի պատճառով մնաց կիսատ:
Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց նախատեսվող փոփոխությունները, որոնք թույլ կտան ավելի դյուրին դարձնել զանգվածային միջոցառումների կազմակերպումը:
Բացի այդ, կանոնակարգված ու սահմանափակված են ուժային կառույցների ներկայությունը հանրահավաքներում:
Վաղը խորհրդարանը կշարունակի դրա քննարկումը:
Հիշեցնենք, որ այս նախագծի վերաբերյալ հետաքրքրություն էին ցուցաբերել վերջերս ՀՀ այցելած ԵԽԽՎ Մոնիտրոինգի հանձնաժողովի համազեկուցողները: Իսկ երբ Կառավարությունում քննարկվում էր այս նախագիծը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի միջև բանավեճ էր ծավալվել:
Գորիկ Հակոբյանը, ասելով, որ նախագիծը եվրոպացիների դրական գնահատականին է արժանացել, տարակուսանք էր հայտնել, թե ինչո՞ւ պիտի եվրոպացի փորձագետները հուշեն արտակարգ իրավիճակներում ԱԱԾ աշխատակիցների գործողությունները: