ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար խնդիր չկա դրված, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը քաղաքական, թե քաղաքացիական քայլ է։
«Համենայնդեպս, մի բան կարող եմ ասել. դա Րաֆֆի Հովհաննիսյանի իրավունքն է ցանկացած հիմնավորմամբ հայտարարել հացադուլ։ Հետևաբար ես չեմ պատրաստվում դա զավեշտի վերածել և ծաղրել այդ մարդուն»,- ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը։