Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մալաթիա-Սեբաստիայում տունը կարող է փլուզվել թոշակառու կնոջ վրա

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 4 փողոցի 48 տան բնակչուհի, թոշակառու Արևհատ Ավետիսյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, ապրում է կիսաքանդ, խոնավ տանը՝ հաշմանդամություն ունեցող դստեր հետ:

«Մենք գալիս խնամում ենք երկուսին էլ, սակայն մենք էլ առողջական խնդիրներ ունենք՝ ես սրտի արատ ունեմ, քույրս էլ սրտի հետ կապված խնդիներ ունի: Թոռներ ունենք, ծայրը ծայրին չենք հասցնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին տիկնոջ 2 աղջիկները:

«Վախենում ենք՝ մի օր տունը փուլ գա, իսկ մայրս չի կարողանում տեղաշարժվել, ոտքը կոտրել է, ինսուլտ տարել»:

Աղջիկների խոսքով՝ մայրը 25 հազար դրամ թոշակ է ստանում, իսկ իրենց քույրը հաշմանդամության համար՝ 16 հազար դրամ, այդ երկուսը միասին հազիվ բավականացնում են կոմունալի ծախսերը հոգալուն և մի փոքր սննդի, այնինչ ծախսերը շատ ավելի են. «Տանը նորմալ պետքարան չկա, մորս օրը 2 հատ պամպերս ենք հագցնում, շարժվել էլ չի կարողանում, թանկ դեղեր են նշանակված. թոշակը 25 հազար է, դեղերի փողը՝ ամսական 40 հազար, կտրոններն էլ կարող ենք ցույց տալ»:

Տիկին Արևհատը մինչ հենաշարժողական խնդիրներ ունենալը՝ դիմել է թաղապետարան՝ աջակցության խնդրանքով. տարբեր սոցիալական ծրագրեր կան, որոնց շրջանակներում այնպիսի մարդկանց են նաև օգնում, ովքեր դրա կարիքը այնքան էլ չունեն, իսկ այս տիկնոջը մերժել են:

Աղջիկները պատմեցին, որ իրենց երկու եղբայրները մահացած են, իսկ մյուս եղբայրն էլ ողնաշարի հետ կապված լուրջ խնդիրներ ունի. «Մենք հույս էլ չունենք, որ որևէ բանով կաջակցեն, բայց թող գոնե կոմունալ վճարումներով չխեղդեն. դեկտեմբերից գազը անջատված էր, հազիվ այս ամիս ենք կարողացել վճարել, բայց կտրելով մեր մոր դեղի փողից»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում