Friday, 19 04 2024
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24

ՀՅԴ-ն պարզաբանում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի դրդապատճառները

ՀՅԴ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը այսօր մեզ հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրել է քաղաքական պայքարի զինանոցի ծայրահեղ միջոցներից մեկը, այն է` հացադուլ ։

«Իսկապես սա Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքացու, մարդու նկարագրին համահունչ քայլ է, որովհետև ես Րաֆֆիին շատ վաղուց եմ ճանաչում։ Մենք 20 տարվա բարեկամություն ունենք, և իր բարոյական նկարագրի համատեքստում ինձ համար շատ բացատրելի է։ Նաև բացատրելի է իր քայլը քաղաքական այն միջավայրում, այն իրողություններում, որում մենք ապրում ենք։ Պետք է մի քիչ ավելի հետահայաց լինել հասկանալու համար, թե ինչը դրդեց Րաֆֆի Հովհաննիսյանին այդ քայլին։ Ավելին` պետք չէ շատ հեռու գնալ։ Կոալիցիոն վերջին հայտարարությունը, որը քաղաքական դաշտի բևեռացման լրջագույն քայլ էր, որը ես բետոնացում կանվանեի, կանխատեսեց ոչ միայն առաջիկա ընտրությունները, այլ մեր քաղաքական կյանքի առաջիկա 7 տարիները»,- պարզաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի պատճառները` նշեց Լիլիթ Գալստյանը և ավելացրեց, որ ընդհանրապես մարտի 1-ից հետո ընդդիմության և իշխանության միջև քաղաքական երկխոսություն չի ստացվում։

Իսկ այս 3 տարիների ընդվզումները ցույց են տալիս, որ բոլոր քաղաքական խնդիրները, առաջնահերթությունները բախվում են կոալիցիայի լռությանը, որը Լիլիթ Գալստյանը նմանեցնում է խուլերի հետ մենախոսության կամ չինական պատի դեմ պայքարի։ Ինչի արդյունքում միգուցե այս անելանելիությունը Րաֆֆի Հովհաննիսյանին դրդեցին այդ քայլին։
Լիլիթ Գալստյանի խոսքերով, այս ամենի մեղավորությունը գալիս է իշխանությունից, բայց մեր հասարակությունը ևս իր մեղավորության բաժինը պետք է հասկանա։ «Այսպես թե այնպես, մենք բախվում ենք իշխանության ցածր որակի հետ, շարունակական վերարտադրության հետ։

Բայց ինչու եմ ասում, որ հասարակությունն էլ իր մեղքի բաժինը պետք է գիտակցի, որովհետև ընտրությունից ընտրություն հասարակությունը ակամայից ընտրակեղծիքի մասնակից և դերակատար է դառնում։ 5 հազարով հայրենիք է վաճառում։ Երբեմն լռում է, երբեմն հանդուրժում է։ Հետևաբար այս ամենը երկիրը հասցրել է մի իրավիճակի, որը մեզ տանում է գահավիժման ճանապարհով։ Ես կարծում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը նաև ինչ անելու մասին մտածումներ կտա քաղաքական ուժերին, և հասարակության մի մասի մոտ միգուցե որոշ արթնացումներ բերի»,- ավելացրեց Լիլիթ Գալստյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում