Վրաստանում չինական վիրուսի տարածման հավանականությունը փոքր է: Այս մասին, ըստ վրացական «Грузия Online» գործակալության, հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային գիտական կենտրոնի ներկայացուցիչ Պաատա Իմնաձեն:
Նրա խոսքերով, նոր վիրուսը բավական վտանգավոր է, սակայն դրա տարածումը Վրաստանում քիչ հավանական է: Այսուհանդեձ Իմնաձեն Վրաստանի բնակչությանը խորհուրդ է տվել վիրուսը տարածող ոջիլի խայթոցի դեպքում, խայթած տեղը լվանալ օճառաջրով և մեկ ամիս հետևել խայթած տեղին, իսկ բարդությունների առաջացման դեպքում դիմել բժշկի: