Բրիտանացի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը չի բացառում, որ հետագայում կարող է վերադառնալ «Մաքլարեն»: Հիշեցնենք, որ պիլոտը գալիք մրցաշրջանում հանդես է գալու «Մերսեդես»-ի կազմում:
«Երբեք միʹ ասա՝ երբեք: Կարծում եմ՝ այդ թիմը միշտ է լինելու իմ տունը: Ես միշտ եմ հիշելու այն, ինչ եղել է այնտեղ, ինչ ապրել եմ այնտեղ: Հրաշալի կլիներ օրերից մի օր վերադառնալ: Ամեն դեպքում ես ցանկանում եմ ինչ-որ նոր բան փորձել:
Սա ինձ հիշեցնում է մի ճամփորդություն, երբ դու թողնում ես տունդ ու մեկնում այլ վայր: Նույնն ինձ մոտ է, ուղղակի թիմի տեսքով:
Ոʹչ, ես չեմ զղջում իմ որոշման համար: Հարկավոր է որոշում կայացնել ու իրականացնել դա՝ անկախ այն բանից՝ հետո ճի՞շտ կթվա, թե՞ սխալ»,- ասել է Հեմիլթոնը: