Բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը չի բացառում ապագայում իր վերադարձը «Մաքլարեն»: Հիշեցնենք, որ հաջորդ տարի բրիտանացին հանդես կգա «Մերսեդես»-ի կազմում:
«Չի կարելի ոչինչ բացառել: Կարծում եմ` այդ թիմը միշտ իմ տունը կմնա: Միշտ կհիշեմ, թե որտեղից եմ եկել: Հիանալի կլիներ երբևէ վերադառնալ «Մաքլարեն», սակայն այժմ ցանկանում եմ նոր զգացողություններ փորձարկել:
Այս ամենը ճանապարհորդություն է հիշեցնում: Չեմ զղջում, որ նման որոշում եմ կայացրել: Պետք է հավատարիմ մնալ կատարած քայլերին»,- Հեմիլթոնին մեջբերում է Autosport-ը: