Բոլորը հիմա հարց են տալիս մասնագետներին` ինչպե՞ս իրեն կպահի դոլարը միջազգային շուկաներում` դեմոկրատների անհաջողություններից հետո: Թեպետ դեմոկրատները չկորցրին վերահսկողությունը Սենատում, սակայն հանրապետականները մեծամասնություն են կազմում Ներկայացուցիչների պալատում: Եվ հիմա Օբամայի կառավարությունն ավելի լուրջ խնդիրներ կունենա տնտեսական ծրագրերն իրագործելիս, քանի որ դրանք անցկացնելու համար Կոնգրեսն այլեւս վերահսկելի չէ:
Այսօր դոլարը տատանվում էր 1,403$` մեկ եվրոյի դիմաց:
Սակայն փորձագետները սպասում են ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի նիստին, որը կայանալու է վաղը:
Ըստ RBC-Daily` ԴՊՀ-ի ձեռքերը ոնց որ թե ազատ են` տնտեսության մեջ լրացուցիչ գումարներ ներարկելու ուղղությամբ` խթանելու դրա աճը, քանի որ վերջին շրջանում նկատվում է գործազրկության տեմպերի աճ, իսկ այդ համակարգի հիմնական գործառույթներից է գործազրկության տեմպերի եւ գնաճի կառավարումը: