Թբիլիսիում մեկնարկած ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցում է նաև Ադրբեջանի պատվիրակությունը` այդ երկրի Միլի Մեջլիսի փոխնախագահ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Զիաֆետ Ասկերովի գլխավորությամբ: Նա հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Կառլ Լամերսի հետ. հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահը Թբիլիսիում հանդիպել է նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն: Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները: Սաակաշվիլին հայտարարել է, որ անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրն է: