Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

«Մենք պատերազմի մեջ ենք, մեր երիտասարդները իրենց փայլուն են դրսևորում». ՀՀ ՊՆ մամլո խոսնակ

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

-Մենք ամեն օր թարմ տեղեկություն ենք ստանում և սպասում թե՛ Հայաստանի պաշտպանության նախարարությունից, թե՛ Լեռնային Ղարաբաղի: Այս պահին ի՞նչ վիճակ է սահմաններին, և ի՞նչ ենք սպասում:

-Սկսած հուլիսի 25-ից՝ հակառակորդը սահմանի վրա իրավիճակը շատ լարված է պահում: Տարվա ընթացքում էլի են եղել կարճ կտրվածքով լարվածություններ, բայց այս անգամ մի քիչ երկար և սաստիկ եղավ: Պետք է ասել՝ թե՛ ՀՀ-ադրբեջանական, թե՛ ԼՂՀ-ադրբեջանական սահմանին լարվածությունը գրեթե նույնն է, մասնավորապես Տավուշի հատվածում:

-Մի պահ կարծիք կար, թե Ղարաբաղում ավելի ուժգին է:

-Օր է լինում, որ Ղարաբաղում ավելի ուժգին է լինում: Դիվերսիոն հարձակումների ընդհանուր տեսակարար քանակը ևս փոքր-ինչ շատ է ԼՂ հատվածում, բայց հաշվի առնելով, որ ԼՂ սահմաններն ավելի երկար են՝ ըստ էության, Տավուշում նույն խտությունն ունի: Այս պահին լարվածությունը շարունակվում է։ Երեկ երեկոյան, հատկապես գիշերը նորից շատ էին կրակել, չնայած պետք է հատուկ շեշտենք՝ ոչ թե իրենց խոհեմության արդյունքն է. մի քանի չստացված դիվերսիաներից հետո, շուրջ երկու գիշեր է՝ դիվերսիաների չեն դիմել, կոնկրետ ներխուժման փորձեր չեն արել, փորձում են կրակել և դիպուկ կրակել։ Ցավոք, երեկ Քարվաճառում ունեցանք կորուստ, բայց մենք այդ նույն ուղղությամբ դիպուկահարներով պատժել ենք հակառակորդին, և այս պահին ուզում եմ ձայնս լսելի դարձնեմ Ադրբեջանի ժողովրդին ևս. թող չլռեն, թող իմանան, որ, ինչպես մենք հետևեցինք մամուլում, նրանք այդ կորուստները չեն հրապարակել:

Եթե առանձնահատուկ նայենք, այստեղ կա մարտավարության փոփոխություն՝ հուլիսի 25-ից մինչև այսօր ինչ կատարվեց: Այդ օրերին նրանք պահեցին իրենց կորուստները, երկրորդ, երրորդ օրերին, քանի որ ահավոր շատ էին, այլևս չկարողացան, մաս-մաս դուրս տվեցին: Ադրբեջանցի ժողովուրդը պետք է իմանա, որ իրենց քաղաքական ղեկավարության արկածախնդրության պատճառով կորուստներ են կրում, և շատերը չեն կարողանում իրենց երեխաների հետ կապ հաստատել, որովհետև անուններ չեն տալիս, դիակներ են պահում և այլն: Ընդ որում, նրանք փորձում են տեղեկատվական դաշտում այդ ամենը ուղիղ հակառակը պտտեցնել, իբր մեզ մոտ է նման իրավիճակ:

-Ընդհանուր ռազմական փորձագետները ասում են, որ ամեն օր չի կարելի դիվերսիա անել: Դիվերսիան, ի վերջո, հանկարծակիի բերելու համար է, դա կարելի է անել ժամանակ առ ժամանակ: Ամեն գիշեր կարելի՞ է դիվերսիա անել, երբ մենք արդեն զգոն ենք, երբ մենք հավելյալ միջոցներ ենք ձեռնարկել, մեր զինվորները ավելի ուշիմ են: Այս մարտավարությունը որքա՞ն կարող է ձգվել, և ի՞նչ դիվերսիա է:

-Ճիշտ են ասում, բայց, ցավոք, հակառակորդի գործողությունների տրամաբանությանը այլ անուն դեռ չենք կարողանում տալ: Ե՛վ դրական իմաստով, և՛ բացասական իմաստով այս պատերազմի մեջ,- ես ինքս պատերազմների տեսություն ուսումնասիրած մարդ եմ,- այստեղ շատ լուրջ գլուխկոտրուկներ կան: Պետք է վերլուծենք տեսական առումով սա ինչ մարտավարություն է, ինչ մոտեցում է: Հարցը տեղին է. ինչքա՞ն կարելի է հատուկ նշանակության զորքերին որպես «ռասխոդնի մատերիալ» ուղարկել ամեն գիշեր: Պետք է ենթադրել, որ Ադրբեջանի նման ուժերն անգամ հալվում են: Նրանք ի վերջո անսպառ չեն: Ամբողջ աշխարհում հատուկ նշանակության զորքերի կիրառման մասնավոր դեպքեր կան, եթե անգամ Սիալ Ալֆան անհաջողություններ է ունենում:

ՀՀ պաշտպանության նախարարը բազմիցս նշել է, որ ժամկետային զինծառայողները մեր ոսկե ռեզերվն են այս առումով: Նրանք են հատկապես պարտության մատնում հակառակորդի գերպրոֆեսիոնալներին:

-Հիմա մեր ժողովրդի մեջ տագնապ կա՝ ինչո՞ւ հատուկ ծառայության զորքերը չեն դրվում գործողության մեջ, և ինչո՞ւ ենք մենք առաջին գծի վրա շարունակում պահել զինվորներին:

-Գիտեք, քանի որ հիմա պատերազմն ամեն րոպե հավանականություն ունի, մենք ինքներս չունենք այդ ոսկյա ռեզերվները, ինչպես մեծ պետությունները ունեն, մեր առաջնագծի զինվորը և այս պահի խրամատում կանգնածն է, և մարտական առաջնահերթ խնդիր լուծողն է: Ցավալի է, մենք ունենք կորուստներ, բայց մենք այդ նույն կորուստների և այդ շարքայինների շնորհիվ ինչ մեծ հակահարված ենք տալիս հակառակորդին: Մեր զինվորները նույն լայնամասշտաբի ժամանակ էլ են նույն խնդիրը կատարելու, կասկած չունենք: Ժամկետային զինծառայողները մեր հիմնական զինվորն են, մեր հիմնական զորքը ժամկետային զինծառայողն է։ Ճիշտ է, մենք շատ դանդաղ գնում ենք պայմանագրայինի հիմունքներին, բայց դա պրոցես է, որ նյութատեխնիկական մեծ ծախսեր է պահանջում, և մենք դա միանգամից չենք կարող: Մենք պետք է այս պահին մեր ցավը, մեր վիշտը հիշենք, հարգենք, բայց պետք է հպարտանանք, որ ժամկետայիններն են հիմնական խնդիր լուծողը: Եթե մի անգամ այցելեք խրամատ, մի անգամ տեսնեք վիրավոր տղաների դեմքերը, դուք կհասկանաք, որ կարելի է ամաչել, որ մենք լացուկոծով ենք զբաղված: Նրանք իսկական հերոսներ են: Պաշտպանության նախարարը մի լավ խոսք ունի՝ «բարեբախտաբար», մեր բախտը մեր հարևաններով բերել է, մեր հարևանները միշտ ստիպում են, որ զգոն լինենք, մեր բոլոր սերունդներն այդպիսի հերոսական են լինելու:

-Վերջին օրերին մենք քիչ թե շատ հանդարտ վիճակ ունենք: Սպասո՞ւմ ենք լարումի, թե՞ միջազգային աննախադեպ արձագանքը ՆԱՏՕ-ի կողմից, Մեծ Բրիտանիայի կողմից, Ռուսաստանն է առանձին կարծես թե նախաձեռնությամբ հանդես գալիս, և առաջիկայում նախագահների հանդիպում է, և մշտապես նախագահների հանդիպումից առաջ հենց Ռուսաստանի միջնորդությամբ մենք միշտ ունենում ենք աննախադեպ լարում սահման, օրինաչափ մտավախություն ունե՞ք:

-Եթե մենք առաջնորդվենք զինվորականի առողջ լոգիկայով, չպետք է լինի: Ի՞նչ եք կարծում, հատուկ նշանակության զորքերը, այսքան վնաս կրելով, ինչո՞ւ պետք է շարունակեն ուղղամտորեն առաջ գնալ: Հաշվի առնելով մեր հակառակորդի անկախատեսելի տեսակը՝ ցնցումներ կան շատ լուրջ: Ես մի քանի տվյալներ ասեմ. թվում է, թե ոչ մի բան չի խոսվում դրա օգտին՝ հակառակորդի մոտ կան բռնություններ, ցնցումներ ներքին, մենք նրանց նման նախահարձակ չենք լինում, բայց ասեմ, իրենց մոտ կա հավաք, ինչը մեզ մոտ չկա, իրենց մոտ արգելում են շատերին դուրս գալ, իրենց մոտ բոլոր ընդդիմախոսներին հավաքում, կալանավորում են: Շատ լուրջ շարժում կա նրանց մոտ, և նրանք նաև դիակներ ունեն միջանկյալ գոտում: Մենք ինֆորմացիա ունենք, և նրանց բոլոր շարժերը գիտենք:

Հուսանք, որ նրանց ռազմական փորձագետները շատ ավելի խելացի են, քան նրանց շատ ղեկավարներ, գոնե նրանց ձայնը իրենց ժողովուրդը կլսի: Ի վերջո, մենք Ադրբեջանի ժողովրդի թշնամին չենք: Ադրբեջանի ժողովուրդը պետք է իմանա՝ ինչ սխալ բաներ են կատարվում: Բայց ցավոք, ադրբեջանցին ադբեջանցի է, թուրքը՝ թուրք: Այո, նախագահների հանդիպումից առաջ կարելի է ինչ-որ առումով զգուշության կոչ անել: Այո, զինված ուժերը իրենց խնդիրները լավ գիտեն, հակառակորդի բոլոր քայլերը վերահսկում ենք: Սա ինչ-որ առումով պետք է համարել խաբուսիկ հանդարտություն, որին պետք է շատ զգույշ վերաբերվել:

-Մենք մարտական պատրաստության ինչ-որ աստիճանի բերե՞լ ենք մեր զորքերին:

-Մենք, բարեբախտաբար, լրացուցիչ ռեզերվի խնդիր չունենք, զորահավաք չենք հայտարարել, զորքերի լիարժեք բացազատում և ծավալում չենք իրականացրել: Առայժմ դրա կարիքը չկա:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում