Այսօր՝ օգոստոսի 5-ին, «Ռեալ Մադրիդ»-ը պաշտոնապես ներկայացրեց թիմի նորեկին՝ դարպասապահ Կեյլոր Նավասին:
Ֆուտբոլիստն այսօր բուժզննում է անցել «Ռեալ»-ում, պայմանագիր է ստորագրել ակումբի հետ, իսկ այնուհետև առաջին անգամ դուրս է եկել «Սանտիագո Բերնաբեու»-ի խոտածածկ որպես «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստ:
Նավասը «Ռեալ»-ում հանդես կգա 13 համարի մարզաշապիկով: Մարզաբազայում նրան կհատկացվի 130 համարի սենյակը: Ֆուտբոլիստն այժմ հարցազրույց է տալիս լրատվամիջոցներին:












































